Ժամանց

Ընտրեք խնձորն ու նոր փաստեր իմացեք ձեր մասին

Adme.ru կայքը գրում է, որ ընտրությունը, որ մենք կատարում ենք ամեն օր, արտացոլում է մեր ներքին աշխարհը, վերաբերմունքը մարդկանց և առհասարակ աշխարհի նկատմամբ։ Ընտրեք խնձորներից մեկը և կարդացեք, թե ինչ է վկայում ընտրությունը ձեր բնավորության մասին։

  1. Ուղիղ և ազնիվ մարդ եք։ Երբեք չեք թաքցնում ճշմարտությունը, ինչպիսին էլ այն լինի։ Ցանկացած իրավիճակում մնում եք այնպիսին, ինչպիսին կաք, ամուր կանգած եք ոտքերի վրա և չեք վախենում բարձունքներ գրավել և անկում ապրել։ Գիտեք, որ երջանկությունը մանրուքների մեջ է։ Ձեր կյանքն ամուր է, հավասարակշռված, կայուն և արտահայտված համով՝ ճիշտ այնպիսին, ինչպիսին ձեր ընտրած խնձորն է։
  2. Լի եք էներգիայով։ Միշտ պատրաստ եք արկածների։ Միշտ արկածներ եք փնտրում, իսկ հետաքրքիր իրադարձություններն անձամբ են գտնում ձեզ։ Օրիգինալ և տպավորություններով լի յուրաքանչյուր բան ձեզ ուրախություն է բերում։
  3. Շրջապատող մարդիկ կարծում են, որ հետաքրքիր մարդ եք։ Ձեզ հատուկ է լավատեսությունն ու պատկերավոր մտածողությունը։ Կարողանում եք տեսնել պարզ բաներ և հիանալ դրանցով։ Հենց դա էլ ձգում է մարդկանց։
  4. Ձեզ կարելի է համեմատել ամուր ժայռի հետ, որի վրա կարելի է հույս դնել։ Հավասարակշռության հազվադեպ հանդիպող հատկություններ ունեք, որոնք առնչվում են թե մտքերին, թե զգացմունքներին, և թե քայլերին։ Զուսպ եք, երբեմն՝ նաև ամաչկոտ։ Ավելի շատ լսում եք, քան խոսում։
  5. Երջանկություն. ահա ձեր բառը։ Գնահատում եք յուրաքանչյուր օրվա համը, տեսարանները, ձայներն ու բույրը։ Ապրում եք ամեն վայրկյանով և հաճախ եք ժպտում։
  6. Արագ ռեակցիա ունեք։ Սրամիտ եք, խորաթափանց։ Նույնիսկ, եթե շատ շփվող չեք, հետաքրքիր եք և ինտելեկտուալ։ Բայց չեք փորձում ուշադրության կենտրոնում հայտնվել։

Կարդացեք նաեվ

Ձեր ընտրած մատանին շատ բան կասի ձեր մասին

Gayane Abovyan

Աստղակերպի նշանների հատուկ ունակությունները

Gayane Abovyan

Թեստ․ ինչ եք առաջինը տեսնում լուսանկարում

Gayane Abovyan

Ապագայի թեստ․ Ընտրեք միեղջյուր եւ պարզեք մոտ օրերս ինչ է սպասվում ձեզ

Gayane Abovyan

Հորոսկոպի այս նշանը օգոստոսի վերջին դժվարություններ կունենա

Gayane Abovyan

Ինչպիսի արարած/աղջիկ ես դու, ըստ քո կենդանակերպի նշանի

Gayane Abovyan