Ժամանց

Աստղագուշակ հունիսի 23-ի

Խոյ:Բարենպաստ օրէ ամեն տեսակ բարդ խնդիրներ հաղթահարելու համար:Ձեզ անհնարէ մոլորեցնել կամ շեղել: Հստակ գիտեք, թե ինչ եք ուզում և ցանկալի արդյունքը ստանալու համար, ընտրում եք ամենակարճ ճանապարհը: Հնարավոր է որոշ ֆինանսական կամ գույքային հարցերի հստակեցում:Ամենայն հավանականությամբ մեծ գումար կստանաք: Նպաստավոր օր է կարևոր փաստաթղթեր լրացնելու համար:Անախորժություններ ևս չեն բացառվում:Մտերիմների հետ կարող են խնդիրներ ծագել: Փոխըմբռնման հասնել հազիվ թե հաջողվի: Նյարդային լարվածությունը վատ ինքնազգացողության պատճառ կդառնա: Կգանգատվեք գլխացավից:

Ցուլ:Օրը տրամադրեք կենցաղային հարցերին: Կարող եք մաքրությամբ զբաղվել, ձեռք բերել տան համար անհրաժեշտ իրեր,տեխնիկա:Այսօր ուղևորությունները հոգնեցուցիչ կթվան: Նրանք ովքեր ռոմանտիկ տրամադրություն ունեն, կարող են հրաշալի ժամանակ անցկացնել սիրելիի հետ,եթե առավել հոգատարություն ցուցաբերեն վերջինիս հանդեպ: Կենսական ներուժը բարձր է,ինքնազգացողությունը՝լավ:Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը դրական կազդի տրամադրության վրա:

Երկվորյակ: Օրվա առաջին կեսը բարեհաջող կդասավորվի:Շատ բան կհասցնեք անել:Հնարավոր են հաճելի լուրեր,նաև հանդիպում՝ձեզ համար շատ թանկ մարդու հետ:Ընթացքում դրական միտումների ազդեցությունը կնվազի, կսկսեք անհանգստանալ, մռայլ մտքեր կհամակեն ձեզ: Այդ ամենը բացասաբար կազդի տրամադրության վրա:Հարազատների հետ հնարավոր են տարաձայնություններ: Ձեզ կթվա, թե ձեզ չեն լսում և չեն հասկանում: Անգամ ձեր զուսպ պահվածքը չի օգնի խուսափել վեճերից: Փորձեք լիցքաթափվել և զինվել լավատեսությամբ:

Խեցգետին: Լարված օր է սպասվում: Նշանի  ներկայացուցիչները ստիպված կլինեն լուրջ որոշումներ կայացնել: Արված քայլերը շրջապատի կողմից հավանության չեն արժանանա: Այսօր շատ Խեցգետիններ, մասնագիտության հետ կապված, հիասթափություն կապրեն:Գործընկերների հետ հնարավոր են տարաձայնություններ, լուրջ վեճեր կծագեն նաև ղեկավարության հետ:Հետաձգեք ուղևորությունները,այսօր երկար  ճանապարհը կհոգնեցնի ու կձանձրացնի ձեզ: Հնարավոր է տրամադրության անկում: Նոր տպավորություններով չեք ոգևորվի: Փորձեք թարմացել զգեստապահարանը, հաջող գնումները կուրախացնեն ձեզ:

Առյուծ: Լի եք էներգիայով: Այսօր չեք հրաժարվի անգամ ամենաանիրականանալի թվացող ծրագրերից: Հարկ եղած դեպքում պատրաստ եք համբերատար սպասել, ինչը կօգնի օրվա ընթացքում հանգստություն պահպանել և զերծ մնալ ավելորդ լարվածությունից:Բարենպաստ օր է գործնական, ինչպես նաև անձնական բնույթի կարևոր հարցեր քննարկելու համար:Կշռելով ձեր օգուտն ու վնասը՝ հնարավոր է այնպիսի որոշման հանգեք,որը նախկինում անընդունելի է եղել: Սիրելիի հետ հարաբերությունները ջերմ են: Փոխադարձ հարգանքն ու վստահությունն էլ ավելի կամրապնդվեն:

Կույս:Օրը լավ ընթացք կունենա, եթե զինվեք համբերությամբ և հետաձգեք կարևոր գործերը: Շտապողականությունն այսօր ձեր օգտին չի աշխատի: Փորձեք հոգեկան հավասարակշռություն պահպանել: Լավագույն ձևը ինչ-որ հաճելի գործի վրա կենտրոնանալն է Հնարավոր է լուր ստանաք այն մարդուց,ով նախկինում նեղացրել է ձեզ և այժմ կփորձի քավել իր մեղքը:Եթե անձնական կյանքում կտրուկ փոփոխություններ անելու գայթակղություն կա, ապա ամեն կերպ խուսափեք դրանից: Նման հարցեր կարգավորելու համար անբարենպաստ օր է: Ինքնազգացողությունը փոքր ինչ կվատանա:

Կշեռք: Այսօր զգացմունքային դաշտն անկայուն է: Տրամադրությունը փոփոխական կլինի: Կդժվարանաք լեզու գտնել բոլոր նրանց հետ,ում,սովորաբար,կես խոսքից հասկացել եք: Թշնամիներն ասես գուշակում են ձեր ծրագրերը և անում ամեն բան, որպեսզի դրանք չիրագործվեն: Փորձեք հանգստոթյուն պահպանել: Ձեզնից հեռու վանեք բացասական լիցքերը: Հոգեկան հավասարակշռություն ձեռք բերելու հարցում կօգնեն մարզանքները:Կարող եք ստեղծագործական գործունեությամբ զբաղվելը:Հնարավոր է ինքնազգացողության վատացում,դիմադրողականությունը ցածր է:

Կարիճ:Ամեն ինչ լավէ:Եթե անգամ որոշ ծրագրերչեն իրագործվում,առանձնապես անհանգստանալու կարիք չկա:Ամեն բան իր ժամանակն ունի,և դուք հրաշալի գիտակցումեք,որ վաղ թեուշ,կստանաք այն ինչ ուզումեք: Ֆինանսական հարցեր կարգավորելու հմար օրն այնքան էլ բարենպաստ չէ:Հրաշալի օր է ռոմանտիկ ժամադրության համար: Սիրելիի հետ անցկացրած ժամանակը հաճելի կլինի: Ընկերական հանդիպումները ևս չեն հիասթափեցնի: Կենսական ներուժը բարձր է: Սպորտային բացօթյա պարապմունքները դրական ազդեցություն կունենան:

Աղեղնավոր:Հնարավորեն անսպասելի ուղևորություններ:Ստիպված կլինեք որոշծրագրեր հետաձգել: Չնայած նրան, որ շրջապատում բոլորը փորձում են շփոթեցնել ձեզ, թեկուզ ոչ միտումնավոր,միևնույն է ձեզ հաջողվում է ճիշտ որոշումներ ընդունել: Այսօր հնարավոր են անակնկալ նվերներ, կլինեն նաև գայթակղիչ առաջարկներ:Հրաշալի օր է ազգականներին այցելելու, նաև ընտանիքին վերաբերող որոշ հարցեր քննարկելու համար: Կենսական ներուժը բարձր է: Ինքնազգացողությունից չեք դժգոհի:

Այծեղջյուր:Բարեհաջող օր է, հատկապես նրանց համար, ովքեր պատրաստ են նախաձեռնությունն իրենց ձեռքն առնել: Հնարավոր է ծանոթություն այնպիսի անձնավորության հետ, ով հետագայում հուսալի գրծընկեր ու օգնական կդառնա: Բարենպաստ օր է նոր բիզնես ծրագրեր քննարկելու համար:Ընտանիքում հնարավոր են տարաձայնություններ: Սակայն ավելի ուշ հարաբերություններում ներդաշնակությունը կվերականգնվի: Հրաշալի օր է ներքին հարդարանքի պարագաներ, կահույք գնելու համար:

Ջրհոս:Այսօր ռիսկի դիմել չարժե: Կիրառեք միայն փորձված միջոցներ: Հնարավոր են տհաճ անակնկալներ, վեճեր ձեզ համար շատ թանկ մարդկանց հետ: Սակայն շուտով ամեն բան կհարթվի, դուք, ձեր հերթին, ջանքեր չեք խնայի հաշտության եզրեր գտնելու համար: Օրը նպատակահարմար չէ սիրային հանդիպումների համար: Դրանք, ամենայն հավանականությամբ,չեն արդարացնի ձեր սպասելիքները և կհիասթափեցնեն : Նոր ծանոթություններից ևս մեծ ակնկալիքներ չունենաք,դրանք հազիվ թե լուրջ զարգացում ստանան:Ընտանիք կազմած Ջրհոսների համար օրը բարեհաջող կդասավորվի:

Ձկներ:Մի շտապեք կյանքի կոչել ձեր մտահաղացումները: Շուտով, շատ ավելի նպաստավոր պահեր կստեղծվեն  դրանք իրագործելու համար: Հնարավորություն կընձեռնվի ամրապնդել ձեր մասնագիտական դիրքորոշումը:  Ֆինասական հարցերում առավել զգուշավոր եղեք: Գումարային կորուստներ կրելու վտանգը մեծ է: Հրաշալի օր է հարազատների հետ շփման, նաև  ընտանեկան միջոցառումների համար: Ընկերների հետ հանդիպումը կբարձրացնի տրամադրությունը: Շատ Ձկներ այսօր կլուծեն վերջին ժամանակներս իրենց անհանգստացնող անձնական հարցերը:

Կարդացեք նաեվ

Լուսինը կբացահայտի ձեր բնավորության գծերը. ընտրեք այն մեկը, որն ավելի հոգեհարազատ է ձեզ

Gayane Abovyan

3 խնդիրներ որոնք ամենահաճախն են հանդիպում կենդանակերպի նշանների ներկայացուցիչների հարաբերություններում

Gayane Abovyan

Երբ կիրականանա Ձեր ցանկությունները. Ընտրեք վարդերից մեկ և պարզեք

Gayane Abovyan

Հորոսկոպի՝ ամենաբարդ ու դաժան բախտն ունեցող 5 նշանները

Gayane Abovyan

Վատագույններն ու լավագույնները. ինչպիսի՞ ընկերուհի եք դուք՝ ըստ հորոսկոպի նշանի

Gayane Abovyan

Աստղագուշակ հուլիսի 9-ի համար

Gayane Abovyan