Առողջություն

Սուրճն առանց շաքարի օգուտ չի բերում օրգանիզմին. գիտնականներ

Իսպանացի գիտնականները հետազոտություն են անցկացրել՝ պարզելու համար, թե արդյոք սուրճն օգտակար է օրգանիզմին: Պարզվել է, որ թարմացնող ըմպելիքն առանց շաքարի որևէ դրական ազդեցություն չի ունենում ուղեղի վրա:

Փորձի ընթացքում մասնագետներն ուսումնասիրել են 40 մարդու օրգանիզմի ֆիզիկական վիճակը: Առաջին հերթին ուշադրություն է դարձվել ուղեղի աշխատանքին և կոֆեինի ազդեցությանը նյարդային կենտրոնների վրա: Նյարդավիրաբույժներն ուսումնասիրել են օրգանի գործունեությունը և եկել այն եզրակացության, որ թարմացնող ըմպելիքը չի ազդում մարդկանց վրա, եթե այն առանց շաքարի է: Սուրճը միայն գլյուկոզայի հետ կարող է օգնել բարձրացնել արտադրողականությունը, կենտրոնացնել ուշադրությունը, բարելավել հիշողությունը, ինչպես նաև խթանել ճանաչողական ունակությունները սթրեսային իրավիճակում: Եթե սուրճը քաղցր չէ, ապա ոչ մի փոփոխություն տեղի չի ունենում: Ելնելով դրանից, գիտնականները նշում են, որ գլյուկոզան կարևոր բաղադրիչ է, և առանց դրա սուրճն անօգուտ է: Միևնույն ժամանակ, փորձագետները նախազգուշացնում են մեծ քանակությամբ կոֆեինի և շաքարի օգտագործման վնասակար հետևանքների մասին: Դա կարող է բազմաթիվ հիվանդություններ հրահրել, ներառյալ սրտանոթային համակարգի:

Կարդացեք նաեվ

Դադարե՛ք օգտագործել ԿԻՏՐՈՆԱՋՈՒՐ առավոտները. միլիոնավոր մարդիկ գործում են այս նույն սխալը. ինչպե՞ս եմ ես այս սխալը թույլ տվել նախկինում

Gayane Abovyan

Ինչպես կրել դիմակը՝ առանց ականջները ցավեցնելու

Gayane Abovyan

Անհանգստացնում է ոտքերի չորությո՞ւնը. փորձեք այս բնական միջոցները

Gayane Abovyan

Արագ նիհարելու համար ի՞նչ արժե ուտել նախաճաշին

Gayane Abovyan

Աշխարհի ամենաուժեղ ցավազրկողն աճում է ձեր այգում. այս մասին շատ քչերը գիտեն

Gayane Abovyan

Պարզվում է՝ այս բույսը անհավանական բուժիչ հատկություններ ունի. ես գրեթե հուսահատվել էի, բայց երբ իմացա դրա մասին…

Gayane Abovyan