Հասարակություն

Երևանում ծեծի է ենթարկվել «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության հիմնադիր-անդամ ներկայացող Հայկ Ստեփանյանը. դեպքի վայրում հայտնաբերվել է բիտա և մահակ, ժամանել են Երևանի ոստիկանապետն ու տարածքի դատախազը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության 102 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգել է Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ Հայկ Ստեփանյանը և հայտնել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի փողոցում մոտ 40 հոգով իրեն ծեծի են ենթարկել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Արմեն Գասպարյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Կարեն Գրիգորյանը։

Ժամանել է նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Վեքիլյանը։

Պարզվել է, որ նոյն օրը, ժամը 22։30-ի սահմաններում Տիչինայի փողոցի թիվ 81 հասցեի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Հ. Ստեփանյանի և անհայտ անձանց միջև, որի ժամանակ, ըստ Հ. Ստեփանյանի հայտարարության, այդ անձինք ձեռքերով և մահակներով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին, ինչպես նաև իր վարած Toyօta Camry մակնիշի 65 GM 999 համարանիշի ավտոմեքենային։

Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ այդ ընթացքում իր հասցեին հնչեցվել են սեռական բնույթի հայհոյանքներ։

Մինչ դեպքի վայրում աշխատում էին ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ, ինչպես նաև դեպքի վայրում աշխատում էին ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները դեպքի վայրում զննություն էր կատարում հետաքննիչը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են վիճաբանության մասնակիցներից մի քանիսի ինքնությունը։

Նրանք են՝ Երևանի բնակիչներ՝ 30-ամյա Գոռ Բ-ն, 32-ամյա Աբգար Պ-ն, 31-ամյա Վահե Ն-ն և 33-ամյա Արտաշես Գ-ն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանության մասնակիցներից մի քանիսը ինքնակամ ներկայացել են ոստիկանության Մալաթիայի բաժին, իսկ ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ վիճաբանության մյուս անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայրում հայտնաբերվել է 1 հատ «բիտա», 1 հատ փայտե մահակ, որը հետաքննիչն առգրավել է։

Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրասատվում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Ստեփանյանը հանրությանը ներկայանում է, որ ինքը «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության հիմնադիր անդամ է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ

Կարդացեք նաեվ

«Փաշինյանին հեռացնելու ճանապարհը արյունահեղությունն է. ուրիշ ճանապարհ չկա». Արթուր Դանիելյան

Gayane Abovyan

Ամերիկայի ուղիղ և ցնցող հարվածը հայ ազգի թշնամիներին․ ԿԱՐԵՎՈՐ ՀԱՂԹԱԹՈՒՂԹ

Gayane Abovyan

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 մարդ, ապաքինվել՝ 1049-ը․ գրանցվել է 621 նոր դեպք

Gayane Abovyan

Օրակարգում 1 հարց կա, երկրի զարգացումը այնպիսի տեմպերով, ինչպիսին չենք տեսել. Չոբանյան

Gayane Abovyan

ՍԿԱՆԴԱԼ․ Լավրովը օգնում է մեզ, թե՞ խանգարում․․․

Gayane Abovyan

Ալիևին կանչում ենք Մոսկվա, փակի տակ ենք պահում՝ Կրեմլի նկուղում՝ մինչև ստորագրի խաղաղության համաձայնագիրը

Gayane Abovyan