Ժամանց

Չորս պատճառ, թե ինչու մինչեւ հիմա սեր չեք գտել

1. Դուքչափազանցհուսահատվածեք

Տղամարդուն վախեցնելու ավելի արագ եղանակ չկա, քան նրա կարիքը սուր զգալը: Սա գիտակցության հատուկ վիճակ է, երբ դուք ձեզ ոչ լիարժեք, խոցելի եք զգում եւ փորձում եք այդ դատարկությունը լցնել հարաբերություններով կամ ինչ-որ մեկով: Շատ կանայք են կարծում, որ տղամարդիկ վախենում են լուրջ հարաբերություններից: Բայց իրականում տղամարդիկ պարզապես վախենում են, երբ կանայք չափազանց շատ են պարտադրում այդ լուրջ հարաբերությունները: Տղամարդը հաճույքով կլինի այն կնոջ կողքին, ով նրան գնահատում է այն բանի համար, թե ինքն ինչպիսին է, այլ ոչ թե միայն ընտանեկան վիճակի եւ իր ինքնագնահատականը բարձրացնելու համար:

Տղամարդն ուզում է լինել այն կնոջ հետ, ում հասել է: Նա չի ուզում զգալ, որ պարզապես ինչ-որ տեղ է զբաղեցնում, որը ցանկացած տղամարդ կարող էր զբաղեցնել:

Որոշում: Հուսահատությունը սովորաբար ի հայտ է գալիս կնոջ ցածր ինքնագնահատականի պատճառով: Նա զգում է, որ ինչ-որ բան իր մոտ պակասում է եւ կարծում է, որ խնդիրը կլուծվի հարաբերությունների ստեղծման միջոցով: Բայց եթե դուք երջանիկ չեք մինչեւ հարաբերությունները, երջանիկ չեք լինի նաեւ հարաբերություններում:

2. Դուքչափազանցերկարեքփնտրում

Շատ կանայք ծայրահեղությունից ծայրահեղություն են անցնում: Կամ հաշտվում են ամեն ինչի հետ կամ հրաժարվում ապրել իրենց իդեալից բացի ուրիշ տղամարդու հետ: Ժամանակակից աշխարհում շատ հեշտ է ստեղծել տղամարդու ոչ իրական կերպար, թե ինչպիսին պետք է նա լինի կամ ինչպես պետք է սիրի: Մենք հավատում ենք առաջին կայծին, ու եթե դա չկա, դուրս ենք հանում մարդուն մեր տեսադաշտից: Կամ հակառակը, որոշում ենք, որ ավելի լավ է մենակ լինել եւ փակվում ենք բոլորից: Ստանդարտներ ու չափանիշներ կարող են լինել, բայց պետք է նաեւ ճկուն լինել ու մարդկանց հնարավորություն տալ, հնարավոր է՝ նա հագնվում է ոչ այնպես, ինչպես ձեզ դուր է գալիս կամ ձեզ դուր չի գալիս նրա աշխատանքը, բայց պետք է հասկանալ, որ այս ամենը չի վկայում այն մասին, թե ինչպիսի տղամարդ է նա:

Լուծում: Ցուցակ կազմեք՝ նշելով, թե տղամարդու մեջ ինչն է ձեզ համար ամենակարեւորը: Այնտեղ մի ներառեք բարձր աշխատավարձն ու որոշակի սանրվածքը: Բացառեք ֆիզիկական բնութագրերը: Եվ ցուցակից մի ջնջեք այն տղաներին, որոնք առաջին հանդիպման ժամանակ ձեզ չեն գրավել:

3. Դուք չեք աշխատում ձեզ վրա

Հաջող հարաբերությունները ձեւավորվում են, երբ համապատասխան մարդը հանդիպում է համապատասխան ժամանակ: Ու եթե դուք ինքներդ ձեզ չեք գնահատում, համաձայնեք, որ ուրիշներն էլ չեն գնահատի: Դուք պետք է առողջ ինքնագնահատական ունենք՝ արժանիին գտնելու համար:

Որոշում: Ավելի հաճախ հարցրեք ինքներդ ձեզ. իսկ ես ինքս կցանկանայի՞ ինձ հետ հանդիպել: Այդպես ավելի պատկերավոր կհասկանաք, ինչի վրա պետք է դեռ աշխատել: Եթե դուք ուզում եք գտնել էմոցիոնալ առումով առողջ, ադեկվատ, վստահ տղամարդու, դուք ինքներդ էլ պետք է այդպիսին լինեք:

4. Դուք ուզում եք հասնել տղամարդկանց, որոնք ձեզ չեն ուզում

Եթե անգամ դուք ստանաք այդ տղամարդուն, դուք ցավ ու անհարմարություն եք զգալու: Քանի որ իմանալու եք, որ իրականում նա ձեր հանդեպ այն զգացմունքները չունի, ինչ կցանկանայիք:

Որոշում. Ձեր ժամանակն արժեքավոր է: Եվ տղամարդիկ, ովքեր ձեզ հետ հարաբերություններ չեն ցանկանում, չարժեն դրան: Բացի այդ, եթե դուք միայն այդպիսի տղամարդկանց եք ընտրում, դա կարող է նշանակել, որ  ենթագիտակցորեն խուսափում եք ձեր ներքին խնդիրներից ու բարդույթներից: Փորձեք բացահայտել ինքներդ ձեզ:

Նյութի աղբյուրnews.am

Կարդացեք նաեվ

Հուլիս ամսվա աստղագուշակ․

Gayane Abovyan

Ընտրեք ծաղիկներից մեկը և տեսեք թե ինչ է դա նշանակում

Gayane Abovyan

Բնավորության 6 գիծ, որ ոչ ոքի դուր չի գա

Gayane Abovyan

Ընտրեք խեցին և իմացեք ձեր անհատականության թաքնված ասպեկտի մասին

Gayane Abovyan

Ինչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանին հոկտեմբեր ամսին

Gayane Abovyan

Կենդանակերպի 5 նշանների կանայք, ովքեր երբեք տղամարդուն թույլ չեն տա վերահսկել իրենց

Gayane Abovyan