Շոու-բիզնես

Սկսվել են Արցախի մասին «Վալտեր» ֆիլմի նկարահանումները. գլխավոր դերում Սամի Նասերիի կրտսեր եղբայրն է

Նախօրեին սկսվել են «Վալտեր» ֆիլմի նկարահանումները, որի ռեժիսորը Ռոբերտ Դեֆն է՝ ծնունդով Ստեփանակերտից։ Նա ժապավենը նկարել է որպես նկարիչ-բեմադրող գործընկերոջ՝ ռեժիսոր Ռանո Կուբաեւայի հետ, որի հետ աշպատել է նաեւ «Ես քեզ եբեք չեմ մոռանա» բազմասերիանոցի ֆիլմի վրա։ Նկարահանումների սկսվելու մասին Instagram-ի իր միկրոբլոգում հայտնել է Ռանոյի դուստրը՝ դերասանուհի Ռավշանա Կուրկովան։

«Մամ, Ռոբերտ, լավ նկարահանումներ։ Աստված ձեզ հետ։ Սիրում եմ»,- Stories բաժնում հայտնել է դերասանուհին։ Գլխավոր հերոսի դերում նկահարանվի ֆրանսիացի դերասան Բիբի Նասերին՝ դերասան Սամի Նասերիի եղբայրը. Սամի Նասերին «Տաքսի» կինոշարքում մարմնավորում է գլխավոր հերոսին։

«Վալտեր» ֆիլմի գործողությունները ծավալվում են 20-րդ դարի 90-ական թվականներին։ Ֆրանսիացի Բիբի Նասերին հայի կմարմնավորի։ Գլխավոր հերոսը, որի անվամբ էլ անվանվել է ժապավենտը, Մոսկվայում աշխատում է որպես շինարարական աշխատանքների ղեկավար։ Ողբերգական լուրը նրան ստիպում է հայրենիք վերադառնալ՝ Լեռնային Ղարաբաղ՝ փրկելու համար կամ հանգամանքներից կախված, ցավոք, հողին հանձնելու համար մորը։ Օդանավակայանում Վալտերին դիմավորում է հանգուցյալ ընկերոջ որդին, որի մայրն ու տատիկն անհետ կորել են։ Նրանք միասին փնտրում են մտերիմներին։ Իրավիճակը սրվում է, քանի որ պատմությունը ծավալվում է Ղարաբաղյան կոնֆլիկտի ֆոնին՝ ռազմական պայմաններում։

Նյութի աղբյուրnews.am

Կարդացեք նաեվ

Հղի Սոֆյա Պողոսյանն ամուսնու հետ ռոմանտիկ տեսանյութ է հրապարակել

Gayane Abovyan

Հանուն Իննա Խոջամիրյանի ինչ քայլի է գնացել Զիրոյանը

Gayane Abovyan

Լուիզա Ներսիսյանը` ծննդյան օրվա, գործընկերների անակնկալի ու երազանքի մասին.

Gayane Abovyan

Սիրուշոյին անակնկալ են մատուցել տեսահոլովակի պրեմիերայի ժամանակ

Gayane Abovyan

Հրաշալի երգի պրեմիերա Մարտին Մկրտչյանից ՙՙՄայր իմ աշխարհ՚՚

Gayane Abovyan

Չհրապարակված կադր Շուշաննա Թովմասյանի հարսանիքից

Gayane Abovyan