Շոու-բիզնես

Զառա Սահակյանի կտրուկ ոճափոխության պատճառն ու որդու արձագանքը

Դերասանուհի Զառա Սահակյանը ոճային կտրուկ փոփոխություն է արել` վարսերը կտրելով և շեկ երանգը փոխարինելով կրակագույնի:

«Մինչև կորոնավիրուսի տարածումը, երբ Women’s Club-ի հետ Միացյալ Նահանգներում ու Եվրոպայում հյուրախաղերի էինք մեկնել, երբեմն օրվա ընթացքում մի քանի սանրվածք էի փոխում, ինչից մազերս որակազրկվել էին: Երբ վերադարձանք Հայաստան, բոլոր գեղեցկության սրահները փակ էին: Ինքս կտրեցի մազերիս վնասված հատվածները: Մազերս ինքնուրույն կտրելու առաջին փորձս չէր: Չեմ կարող ասել, որ տեխնիկապես տիրապետում եմ վարսահարդարությանը, բայց կարողանում եմ մի փոքր կտրել, մինչև հասնեմ մասնագետին»,- Tert.am Life -ի հետ զրույցում ասաց նա:

Զառայի խոսքով` որոշել է մազերն այնպիսի գույնով ներկել, որ անընդհատ գունաթափելու խնդիր չունենա և որակազրկված մազերը հասցնեն վերականգնվել: «Ավելի մուգ երանգ էի պատկերացնում, բայց քանի որ հետո բաց գույնի վերադառնալու համար գունաբացելու խնդիր կունենայի, ընտրեցի կրակագույնը,- ասաց նա ու հավելեց, որ ոճափոխությունը նաև հոգեբանական վիճակով էր պայմանավորված: -Ինձ մոտ երկուսը մեկում եղավ: Վերջին շրջանում անընդհատ բացասական լուրեր ենք լսում, վախի մթնոլորտում ենք ապրում, աշխատանքում չենք ինքնարտահայտվում. այս ամենը նույնպես նպաստեց ոճափոխությանս: Հիմա մազերիս գույնից մեծ էներգիա եմ ստանում»:

Ըստ դերասանուհու` որդին`Նոյը, սկզբում մտածել է, թե մայրիկը կեղծամով է. «Քանի որ ինձ տարբեր կերպարներում էր տեսել, այդպես մտածեց, հետո զարմացավ, բայց իրեն դուր եկավ նոր երանգը»:

Զառան ընդգծեց, որ այս երանգի վարսեր մոտ 9 տարի առաջ էլ է ունեցել: Ըստ նրա, եթե ռիսկը հիմնավորված է, ոճափոխություններից չի վախենում. «Եթե մասնագետն ասում է, որ ինչ-որ բան ինձ կսազի, ուրեմն` ռիսկի կդիմեմ: Վերջին շրջանում դիմում եմ ինձ ծանոթ մասնագետներին, որպեսզի անհաջող փորձեր չլինեն: Եթե նույնիսկ դժգոհ մնամ, մտածում եմ` մազ է, կաճի»:

Նյութի աղբյուրtert.am

Կարդացեք նաեվ

«Կնշանվենք եւ կամուսնանանք». Դիանա Տոնոյանն՝ իր եւ Բեն Ավետիսյանի ծրագրերի մասին

Gayane Abovyan

Մարինկա Խաչատրյանն ընտրյալի հետ՝ նոր ֆոտոշարքում

Gayane Abovyan

Իննա Խոջամիրյանը՝ «Whywomenswomens» նախագծում նկարահանվելու եւ իր դերի մասին

Gayane Abovyan

«Անթերի»․ Էլեն Ասատրյանը՝ նվազագույն շպարով

Gayane Abovyan

Մարինկա Խաչատրյանը ցույց է տվել, թե ինչ տեսքով է ներկա գտնվել ընկերուհու ծննդյան խնջույքին

Gayane Abovyan

Գոռ Հակոբյանը, Լիա Զախարյանը, Բոնին եւ այլ հայտնիներ՝ Անի Երանյանի հեղինակային ռեալիթի շոուում

Gayane Abovyan