Առողջություն

6 պատճառ՝ դեմքի մաշկն ամեն օր սառույցով մերսելու համար

Մաշկի վիճակը սառույցի օգնությամբ բարելավելու պրոցեդուրան շատ տարածված է: Սա յուրահատուկ մեթոդ է, որը վաղուց արդեն կիրառում են նույնիսկ մասնագետները:

Բժիշկների խոսքով՝ սառույցը թարմացնում է դեմքը՝ պայքարելով կնճիռների առաջացման դեմ: Բացի այդ, այն պայքարում է բշտիկների և մուգ հետքերի դեմ, բարելավում է արյան շրջանառությունն ու մաշկի գույնը:

Սառույցը շատ արդյունավետ միջոց է բազմաթիվ մաշկային խնդիրներից ազատվելու համար: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 6 պատճառ՝ ամեն օր՝ առավոտյան ու երեկոյան դեմքի մաշկը սառույցով մերսելու համար:

1.       Մաշկի առողջ փայլ

Սառույցը բարելավում է արյան շրջանառությունը, ինչի շնորհիվ մաշկը դառնում է ավելի առողջ ու փայլուն:

2.      Նվազեցնում է մուգ հետքերը

Սառույցն օգնում նվազեցնել մուգ հետքերը, բշտիկները, կարմրությունն ու մաշկային բորբոքումները: Այն նույնիսկ օգնում է բուժել կորյակները: Պարզապես հարկավոր է սառույցը դնել բշտիկների վրա և մի քանի վայրկյան պահել, մինչև մաշկը թմրի: Այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել նաև հաջորդ օրը քնելուց առաջ:

3.      Ազատում է աչքերի տակի մուգ շրջանակներից

Վարունգի հյութի և սառած ջրի համադրությունը կարելի է օգտագործել աչքերի տակի մաշկը խնամելու և մուգ շրջանակներից ազատվելու համար: Մուգ շրջանակները կարող են պայմանավորված լինել տարբեր խնդիրներով, սակայն այս պրոցեդուրան կօգնի շատ արագ ազատվել այտուցվածությունից:

4.      Մաշկի տոնիկին փոխարինող միջոց

Սառույցը հասանելի և արդյունավետ տոնիկ է: Այն կարելի է օգտագործել շպարվելուց առաջ, ինչը կօգնի նեղացնել ծակոտիները և հարթեցնել մաշկը:

5.      Շպարին փոխարինող միջոց

Հաճախ մարդիկ շտապում են և շպարվելու ժամանակ պարզապես չեն ունենում: Այս դեպքում կարելի է սառույցը փաթաթել կտորով և դրանով մերսել մաշկը: Սա կօգնի դարձնել մաշկը փայլուն ու թարմ՝ «au naturel»:

6.      Կանխում է կնճիռների առաջացումը

Պարբերաբար սառույց օգտագործելը կօգնի դանդաղեցնել ծերացման գործընթացը, կհարթեցնի կնճիռները և կկանխի նորերի առաջացումը:

Օգտակար խորհուրդներ.

·        Սառույցով մաշկը մերսելիս խորհուրդ է տրվում ձեռնոցներ օգտագործել, որպեսզի սառույցն արագ չհալվի:

·        Կարելի է նաև սառույցը փաթաթել կտորի մեջ և այն նույնքան արդյունավետ կլինի:

·        Սառույցը սառցարանից հանելուց հետո հարկավոր է 1-2 րոպե սպասել, քանի որ անմիջապես գտագործելու դեպքում չափազանց սառը սառույցը կարող է վնասել մաշկի վերին շերտերում գտնվող մազանոթները: Բացի այդ, այս մեթոդը խորհուրդ չի տրվում կիրառել նաև վնասված մազանոթներ ունենալու դեպքում:

·        Սառույցը խորհուրդ է տրվում օգտագործել 15 րոպե:

·        Էլ ավելի լավ արդյունքի հասնելու համար կարելի է ավելացնել մի փոքր վարդի ջուր, կիտրոնի հյութ, երիցուկի թեյ, կանաչ թեյ, վարունգ կամ որևէ այլ օգտակար միրգ կամ խոտաբույս:

Կարդացեք նաեվ

Առողջությանը վնաս չպատճառելու համար մասնագետը խորհուրդ է տալիս օրական չգերազանցել սուրճի այս չափաբաժինը

Gayane Abovyan

Կաղամբի տերևը մեկ գիշերում կբուժի հազը և նույնիսկ բրոնխիտը

Gayane Abovyan

Չի կարելի պաղպաղակ ուտել, եթե……

Gayane Abovyan

3 օրվա ընթացքում կվերանա ոսկորների ցավը և հոդացավերը

Gayane Abovyan

Օրգանիզմում մագնեզիումի, կալցիումի և կալիումի դեֆիցիտի ախտանշանները

Gayane Abovyan

Մաքրում է օրգանիզմը խոզանակի նման․Օրական 1 բաժակը բավական է․ Նիհարել եմ, ճնշումս կարգավորվել է, եղունգներս ամրացել են․ իսկական հրաշք

Gayane Abovyan