Հասարակություն

Երեւանում բնական ճանապարհով բեղմնավորված եռյակ տղաներ են ծնվել (ֆոտո)

Օրերս Երեւանի «Սեբաստիա Ծննդատանը» լույս աշխարհ են եկել եռյակ տղաներ՝ բնական ճանապարհով բեղմնավորված։ Այս մասին հայտնում է ծննդատան ֆեյսբուքյան էջը։

««Սեբաստիա Ծննդատանը» հերթական եռատոնն է: Արդեն երկրորդ անգամն է, որ ծննդատան կոլեկտիվն ականատեսն ու անմիջական մասնակիցն է դառնում բնական ճանապարհով հղիացած եռյակի լույս աշխարհ գալուն», – ասվում է հաղորդագրության մեջ։

Կեսարյան հատումով ծնված Հայկը, Հայկազն ու Հենրին լիարժեք առողջ երեխաներ են: Նրանց մայրը՝ Արմինե Թովմասյանը, եւս առողջ է եւ իրեն լավ է զգում։ Ի դեպ, տանը եռյակներին սպասում է նրանց ավագ քույրը։

Հղիության ընթացքը հսկած մանկաբարձ-գինեկոլոգ Բերսաբե Դարմանյանի խոսքով՝ Արմինեն հղիության 9-րդ շաբաթից իր մոտ էր հսկվում։

«Իմ պրակտիկայում արդեն չորրորդ անգամ եմ վարում բազմապտուղ հղիություն և անասելի հպարտություն է մեր ազգին երեք զինվոր պարգևելու գործը ստանձնելն ու Թովմասյանների ընտանիքին Աստծո օրհնությունը եռակի կերպով հասցնելու գործին «մասնակցելը»», – նշում է մասնագետը։

Կարդացեք նաեվ

Մինչև վերջ պաշտպանելու ենք ժողովրդի հեղափոխությունը. Գնել Սարգսյանի հզոր ելույթը Գյումրիում՝ ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի.Կեցցե՛ս

Gayane Abovyan

Գագոյի պես տղու կողը չեթանք կանգնենք,ու՞մ կողը կանգնենք,երգրի միակ տղենա,որ ժողովրդի մասին մտածումա. քաղաքացի

Gayane Abovyan

Կարտոֆիլ Ֆրի՝ առանց մի կաթիլ յուղի և ձեթի. երեխաների համար կարելի է ամեն օր պատրաստել

Gayane Abovyan

Հիվանդանոցներն արդեն մտածում են ձմեռային սեզոնին պատրաստվելու մասին․ նախարարը՝ կորոնավիրուսի մասին

Gayane Abovyan

Մտածում եմ, թե ինչեր կարող էր հիմա անել իշխանությունը, որ ոչ մի կերպ չի անում ու չի անելու․ Էդմոն Մարուքյան

Gayane Abovyan

Լուսանկարներ ԶՈւ ռազմաօդային ուժերի խոցված ՍՈւ-25 գրոհիչից

Gayane Abovyan