Խոհանոց

Ինչպես թխել կաթնաշոռով և նուշով թխվածքաբլիթներ

Կաթնաշոռով այս թխվածքաբլիթները, որոնց բաղադրատոմսն է այսօր առաջարկում Positive-ը, պարզապես հալչում են բերանում։

Իսկ ձմռանը տաք թեյի հետ դրանք վայելելն իսկական երջանկություն է։

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • 250 գրամ կաթնաշոռ
  • 200 գրամ ալյուր
  • 100 գրամ բրնձի կամ նուշի ալյուր
  • 180 գրամ կարագ
  • 150 գրամ շաքարավազ
  • 2 ձու
  • 0,5 բաժակ նուշի թերթիկներ
  • 1 թ․գ շաքարի փոշի
  • 0,5 թ․գ․ սոդա
  • 0,5 թ․գ․ աղ

Պատրաստման եղանակը

1. Հալեցրեք կարագը, լցրեք թասի մեջ, ավելացրեք շաքարավազն ու խառնեք։

2. Խառնուրդին ավելացրեք ձվի դեղնուցը։

3. Առանձին խառնեք մաղած ալյուրը և բրնձի (նուշի) ալյուրը, սոդան և աղը։ Խառնեք երկու զանգվածները։

4. Կաթնաշոռը բլենդերով հարեք և ավելացրեք մնացած զանգվածին, խմոր հունցեք։

5. Խմորը բացեք 5-7 մմմ հաստությամբ և սրտաձև կտրատեք։

6. Յուղաթուղթ փռեա և սրտիկներն իրար կողք դասավորեք տապակի մեջ իրարից 2 սմ հեռավորության վրա։

7. Սրտիկների վրա ձու քսեք և նուշի թերթիկներ ավելացրեք։

8. Թխեք 10 րոպե 200 աստիճանի տակ։

9. Սառեցրեք և վրան շաքարի փոշի ցանեք։

Կարդացեք նաեվ

Շատ համեղ և օրիգինալ թխվածքի շատ համեղ բաղադրատոմս

Gayane Abovyan

Կարմիր Պղպեղի Մածուկ – Red Pepper Paste Recipe – Հեղինե – Heghineh Cooking Show

Gayane Abovyan

Փափուկ ու ախորժելի տորթ․ Հալվում է բերանում․ Պատրաստվում է բավականին հեշտ ու պարզ եղանակով

Gayane Abovyan

Լավաշով հիանալի նախուտեստ, շատ նրբահամ է

Gayane Abovyan

Լավաշով պիցցա-ռուլետ

Gayane Abovyan

Հիանալի աղցան, նաև շատ օգտակար

Gayane Abovyan