Առողջություն

Կրունկների ճաքերից ազատվելու համար ներկայացնում ենք ամենաարդյունավետ բնական միջոցները

Կրունկների մաշկը հաճախ է չորանում ու պատվում ճաքերով, որոնք կարող են բավական ցավոտ զգացողություններ առաջացնել և անգամ դառնալ վարակումների ու բորբոքումների պատճառ: Ընդ որում՝ այս խնդիրն առավել հաճախ է անհանգստացնում տարվա շոգ եղանակներին, քանի որ մարդիկ սովորաբար կրում են բաց կոշիկներ և երբեմն անգամ բոկոտն են քայլում։

Այս ճաքերից ազատվելը կարող է շատ դժվար լինել, քանի որ հատուկ քսուքները ոչ միշտ են բավական արդյունավետ լինում, սակայն, բարեբախտաբար, կան որոշ բնական միջոցներ, որոնք ոչ միայն արդյունավետ են, այլև շատ ավելի հասանելի, քան նման քսուքները: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը։

Մեղր Ամերիկացի գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեղրն օժտված է հակաբակտերիալ ազդեցությամբ, ինչի շնորհիվ շատ արդյունավետ է կրունկների ճաքերի բուժման համար։ Բացի այդ, մեղրը խոնավացնում է մաշկն ու կանխում հետագա ճաքերի առաջացումը։ Այն կարելի է քսել կրունկներին որպես դիմակ ու թողնել ամբողջ գիշեր կամ կիրառել որպես սկրաբ։

Կոկոսյան ընկույզի յուղ Մաշկի չորությամբ, էկզեմաներով կամ պսորիազով պայմանավորված ճաքերը բուժելու հիանալի միջոց կարող է դառնալ նաև կոկոսյան ընկույզի յուղը։ Լոգանքից հետո կրունկներին կոկոսյան ընկույզի յուղ քսելն օգնում է պահպանել մաշկի խոնավությունը։ Բացի այդ, այս յուղն օժտված է նաև հակաբորբոքային ու հակաօքսիդանտային հատկություններով, ինչի շնորհիվ կանխում է արյունահոսություններն ու վարակների ներթափանցումը։

Անգլիական աղ Շատ արդյունավետ կարող է լինել նաև անգլիական աղը։ Այն հարկավոր է լուծել գոլ ջրում ու ոտքերն առնվազն 20 րոպե դնել այդ լուծույթի մեջ։ Այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել ամեն օր առնվազն երեք շաբաթ։ Անգլիական աղը քիմիական նյութ է, որը հեշտությամբ ներծծվում է մաշկի մեջ, խոնավացնում է այն ու շերտազատում՝ կանխելով չորացումն ու ճաքերի առաջացումը։

Բերանի ողողման լուծույթներ ու քացախ Բերանի ողողման համար նախատեսված լուծույթները ևս կարելի է օգտագործել կրունկների ճաքերի բուժման համար։ Բանն այն է, որ նման լուծույթների մեծ մասը պարունակում են թիմոլ ու սպիրտ, որոնք շատ օգտակար են վնասված մաշկի բուժման համար։

Բացի այդ, բերանի ողողման լուծույթները պաշտպանում են եղունգները սնկային ախտահարումից, իսկ ոտնաթաթերը՝ գորտնուկներից։ Ինչ վերաբերում է քացախին, ապա այն ունի չափավոր բարձր թթվայնություն, ինչի շնորհիվ օգնում է հեռացնել մահացած մաշկն ու բուժել ճաքերը։

Կարդացեք նաեվ

Ինչպես արագ նիհարել inchpes arag niharel:Как быстро похудеть?

Gayane Abovyan

3 բան, որ կօգնեն հանգստություն պահպանել

Gayane Abovyan

Ծխախոտ եւ վեյփ ծխող կորոնավիրուսով հիվանդների մոտ բարձր է ինսուլտի ռիսկը․ հետազոտություն

Gayane Abovyan

Մեջքի ու պարանոցի ցավերից ազատվելու պարզ ու ամենակարևորը անվճար միջոց: Պարզապես կատարեք այս վարժությունները

Gayane Abovyan

Սամիթաջրի այսչափ օգտակար ու բուժիչ հատկությունների մասին քչերը գիտեն

Gayane Abovyan

Ատամի մածուկն ու աղը՝ մաշկի սև կետերի դեմ

Gayane Abovyan