Հասարակություն

Արտակարգ դեպք Երևանում. 28-ամյա կնոջը ծեծի ենթարկելու կասկածանքով ոստիկանություն են բերման ենթարկվել ՍՊԸ փոխտնօրենն ու անվտանգության աշխատակիցը

Այսօր՝ հունիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում ոստիկանության Շանգավիթի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի ծառայողների հետ ոստիկանության Շենգավիթի բաժին են բերման ենթարկել 3 քաղաքացու:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Շենգավիթի ոստիկանությունում տեղեկություներ են ստացվել, որ Բագրատունյաց փողոցի շենքերից մեկի բակից լսվում են կանացի օգնության ձայներ և ոստիկանները օպերատիվորեն հասնելով նշված վայր, նշված շենքի բնակարաններից մեկից մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով Շենգավիթի ոստիկանություն են բերման ենթարկում Երևան քաղաքի բնակիչ, 30-ամյա Արտակ Մկրտչյանին, Մարալիկ քաղաքի բնակիչ, 28-ամյա Գուրգեն Ավետիսյանին, և Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 28-ամյա Արթուր Սարգսյանին:

Պարզվում է, որ նշված անձինք վիճաբանություն են ունեցել 28-ամյա Քրիստինա Դավթյանի հետ, որի ժամանակ վերջինիս ընկեր Ա. Մկրտչյանը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Ք. Դավթյանի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ք. Դավթյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր իսկ բերման ենթարկվածները կատարվածի մասին բացատրություն տալուց հետո բաց են թողնվել:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներից Ա. Մկրտչյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը աշխատում է «ԱԼ» ՍՊԸ փոխտնօրեն, իսկ Ա. Սարգսյանը հայտնել է, որ ինքն աշխատում «Էլեն Գարդ» ՍՊԸ-ի անվտանգության աշխատակից:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կարդացեք նաեվ

«Հենոյին կասեի կներես ու շնորհակալ եմ»․ Հայաստանի ջրագնդակի ազգային հավաքականի ավագ Հենրիկ Հակոբյանը

Gayane Abovyan

Չեմ կարող երեխայիս սթրեսի ենթարկել. քաղաքացին տուգանվեց՝ դիմակ չկրելու համար

Gayane Abovyan

Մըզ նման ըք մի քիչ․ ես կարում ըմ մեր բարբառով խոսիմ, բայց վախում ըմ, հետո ուրիշ մարզերո՞ւմ

Gayane Abovyan

Պրիվետ Ռոբ՝ էկել եմ խայտառակ անելու քեզ ու դաշնակներին, ձեր վրայից արյան հոտ է գալիս

Gayane Abovyan

Արթուր Վանեցյանը հրավիրվել է ԱԱԾ

Gayane Abovyan

Հերիք է արա․ Ժամանակ չկա տեսեք թե ինչ է պարզվում

Gayane Abovyan