Հասարակություն

Երբ, ինչպես և ինչ դիմակ կրել կորոնավիրուսից պաշտպանվելու համար

Կորոնավիրուսի տարածման կանխարգելման և առողջ մարդկանց շրջանում վարակման ռիսկի նվազեցման նպատակով պետք է կիրառել պաշտպանիչ դիմակներ: Դրանք կարող են լինել չափորոշիչներին համապատասխան արտադրված բժշկական դիմակներ կամ, վերջիններս ձեռք բերելու անհնարինության դեպքում՝ որպես այլընտրանք, կտորե, ինքնաշեն դիմակներ:

Ինչպես տեղեկացնում է առողջապահության նախարարությունը, ցանկացած դիմակ պետք է պատշաճ կրել` արդյունավետությունն ապահովելու և վարակի տարածումը կանխելու համար:

Բժշկական դիմակը (նաև՝ վիրաբուժական դիմակ) բաղկացած է երեք շերտից, միջինը՝ ֆիլտրող, ունի նաև ալյումինե ճկուն լար՝ քթի ձևին համապատասխան դեմքին հարմարեցնելու համար: Ֆիլտրող շերտը պաշտպանում է վիրուսներով և մանրէներով կաթիլներ շնչելուց:

Բժշկական դիմակը մեկանգամյա կիրառման արտադրատեսակ է, որը պետք է առավելագույնը 4 ժամ մեկ փոխել, քանի որ շնչառությունից խոնավանալով՝ ֆիլտրող շերտը կորցնում է իր պաշտպանիչ հատկությունը:

Բուժաշխատողները, պացիենտները և նրանց խնամողները պետք է կրեն բժշկական դիմակ։

60 տարեկանից բարձր և քրոնիկ հիվանդություն ունեցող անձանց ևս անհրաժեշտ է կրել բժշկական դիմակ։

Բժշկական դիմակ պետք է կրել նաև հանրային տրանսպորտից օգտվելիս և սպասարկման ոլորտում, ինչպես նաև առևտրի կենտրոններում ծառայություններ մատուցելիս։

Բժշկական դիմակ ձեռք բերելու հնարավորության բացակայության դեպքում կարելի է օգտագործել նաև ինքնաշեն կտորե դիմակ: Այն պետք է համապատասխանի մի շարք պահանջների, մասնավորապես` ապահովի հեշտ շնչառություն, լինի եռաշերտ, ընդ որում` ներքին շերտը բամբակե, միջին շերտը պոլիպրոպիլեն, արտաքին շերտը՝ պոլիեսթեր կամ պոլիեսթերի խառնուրդ: Պետք է ընտրել այնպիսի գործվածք, որը հնարավոր է լվանալ բարձր ջերմաստիճանում։ Խորհուրդ չի տրվում օգտագործել մեկ շերտով սինթետիկ դիմակներ։

Կարդացեք նաեվ

Բարձր ձայնով հայրենասիրական երաժշտություն լսելով մենք չենք օգնում մեր զինվորներին․ Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ քաղաքացիներին

Gayane Abovyan

Զոհված զինծառայողի կինը Երևանում երեխային լույս աշխարհ բերելուց հետո շտապել է ամուսնու հուղարկավորությանը, բայց ավտովթարի հետևանքով մահացել է

Gayane Abovyan

Անունդ Ամոթ Պետք Է Դնեին… Քրիստինե Պեպելյանը՝ Փաշինյանին

Gayane Abovyan

Ժողովուրդը ընտրել է Նիկոլ Փաշինյան,իսկ քեզ ժողովուրդը չի ընտրել՝ քեզ բերել են …

Gayane Abovyan

Ռուսաստանը արգելել է 68 տոննա թուրքական մանդարինի մուտքը իր տարածք

Gayane Abovyan

Ահա` ինչ է առաջարկել Թուրքիան. ռուսական ռազմակայանը գործի մեջ

Gayane Abovyan