Խոհանոց

Լոլիկներ՝ հայկական ձևով, հեշտ է, բայց շատ համեղ է

Պոմիդորից կարելի է պատրաստել ճաշատեսակների լայն ընտրանի:Ամռանը շատերն են օգտվում այս բանջարաեղենից՝ ուտեստներ ստանալու համար: Սակայն հասարակ բաղադրատոմսերից անցում կատարենք անսովորներին և այսօր ներկայացնենք այս մեկը:

Պահանջվող մթերքները՝

1 լ ջուր

55 գր աղ

Մաղադանոս, համեմ, սամիթ

7-8 հատ պոմիդոր

3 պճեղ սխտոր

սև աղացած պղպեղ և կարմիր պղպեղ

Հիմա սկսվում է մարինացման գործընթացը

Պոմիդորները պետք է լավ լվանալ չորացնել և նրանց վրա խաչաձև ճեղքեր բացել:

Կանաչիները լավ լվանալ , մանր կտրատել, խառնել ճմլած սխտորին և զգուշությամբ բացելով պոմիդոի ճեղքերը լցնել այնտեղ:

Ինչպես պատրաստել թթու ջուրը, կաթսայիմեջ լցնել ջուրը, վելացնել աղը, պղպեղը և թողնել տաքանա մի քանի րոպե , թողնել սառչի այնուհետև:

Պոմիդորները շարել խորը ամանի մեջ և սառած թթվաջուրը լցնել վրան: Կափարիչ դրեք ամանի վրա և մեկ օր թողեք տաք տեղում:

Այս լոլիկով բաղադրատոմսը կարելի է ճաշակել խաշած մսի, կարտոֆիլի պյուրեի և այլ ուտելիքների հետ և սազում է ցանկացած սեղանի:

Կարդացեք նաեվ

Ինչպես ձուկը ճիշտ պատրաստել. այն չի կարելի եփել ուժեղ եռացող ջրում

Gayane Abovyan

Ճապոնական բուլկիներ՝ փափուկ և համեղ

Gayane Abovyan

Պատրաստենք միասին․ Պասուց տոլմա

Gayane Abovyan

Հրշալի բաղադրատոմսով պատրաստում ենք անչափ համեղ տորթ՝ Սպարտակ

Gayane Abovyan

Տաք բուտերբրոդներ նախաճաշի համար, երեխաներին շատ դուր կգա

Gayane Abovyan

Շատ համեղ աղցան, հաստատ փորձած չեք լինի

Gayane Abovyan