Խոհանոց

Տորթ «Էսկիմո»․․․ պատրաստում եմ և տոներին, և հանգստյան օրերին․․․ ամենանուրբն է ու բերանում հալվող

Համից չեք կշտանա․․․ աներևակայելի համեղ, նուրբ ու ախորժելի տորթ «Էսկիմո»․ ամենապարզ բաղադրատոմսը։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

խմորի համար․

4 ձու
1 բաժակ շաքարավազ
10ճ․գ․ սառը ջուր
2 լիքը ճ․գ․ կակաո
1/2 թ․գ․ սոդա
1 բաժակ ալյուր
1թ․գ․ վանիլին
կրեմի համար․

1 բաժակ շաքարավազ
3լիքը ճ․գ․ ալյուր
2 ձու
վանիլին
1 բաժակ գոլ կաթ
250գ կարագ
ջնարակի համար․

2ճ․գ․ շաքարավազ
2ճ․գ․ կակաո
2ճ․գ․ թթվասեր
50գ կարագ

Պատրաստման եղանակ․

Առանձնացնել հավկիթների սպիտակուցներն ու դեղնուցները։ Սպիտակուցները լավ հարել, դնել մի կողմ։ 4 դեղնուցը միացնել 1 բաժակ շաքարավազի հետ, հարել՝ մինչ սպիտակ զանգված կստացվի։

Հարած դեղնուցին ավելացնել սոդան, ջուրը, կակաոն, դանդաղ խառնելով՝ ավելացնել հարած սպիտակուցը։

Մաս-մաս լցնել 1 բաժակ ալյուրը, վանիլինը։ Շատ խառնել պետք չէ։

Տապակին ձեթ քսել, լցնել խմորը և հարթեցնել։ Մի քանի անգամ խմորով տապակը խփել սեղանին, ուղարկել նախապես տաքացրած ջեռոցը, թխել 180 ջերմաստիճանի ներքո՝ 30-40 րոպե։

Կրեմ․ կաթսայի մեջ խառնել 2 ձուն, շաքարավազը և 3ճ․գ․ ալյուրը, լավ հարել, ավելացնել գոլ կաթը և դնել թույլ կրակին։

Անդադար խառնելով՝ հասցնել եռման աստիճանի, հենց պղպջակներ հայտնվեն, եփել ևս 1 րոպե։ Հանել կրակից և թողնել, որ լիարժեք սառի։

Առանձին հարել կարագը՝ վանիլինի հետ և անդադար հարելով կրեմը՝ մի-մի գդալ լցնել կարագը։

Ջնարակ․ խառնել շաքարավազը, կակաոն, թթվասերը։ Դնել կրակին և անդադար խառնելով՝ եփել, մինչ կսկսի եռալ։ Հանել կրակից, ավելացնել կարագը և խառնել։ Թողնել, որ գոլանա։

Կորժի վրա լցնել ամբողջ կրեմը, հարթեցնել և 30 րոպե թողնել սառնարանում։ Հանել և լցնել ջնարակը, ուղիղացնել և պատրաստի տորթը մի քանի ժամ պահել սառնարանում։

Կարդացեք նաեվ

Կեր ու սուս․ Հայկական խոհանոցի ամենահամեղ ուտեստներից մեկը

Gayane Abovyan

Վրացական աղցան հավի քնքուշ լյարդով, կրկին կցանկանաք պատրաստել

Gayane Abovyan

Ձուկը լավաշի մեջ. Սիգայի ամենահամեղ պատրաստման եղանակը

Gayane Abovyan

Օգտակար ընթրիք ամբողջ ընտանիքի համար. բրոկոլին՝ հավի մսով

Gayane Abovyan

Կաղամբով թխվածք

Gayane Abovyan

Իտալական սոուս՝ աղցանների համար

Gayane Abovyan