Ամբողջ աշխարհի գիտնականները մինչև հիմա միակարծիք չեն մարդու օրգանիզմի վրա սխտոի դրական ազդեցության վերաբերյալ։
Սակայն վերջին հետազոտություններն ապացուցել են, որ ձմեռվա ընթացքում սննդի մեջ սխտորի պարբերաբար օգտագործումը կարող է զգալիորեն կրճատել մրսածության տևողությունը։
Positive-ը ստորև ներկայացնում է սխտորի ապուր, որը հիանալի միջոց է հարբուխի, մրսածության դեմ պայքարի համար։
Սխտորի ապուր

Պատրաստման եղանակը
Միկրոալիքային վառարանը պետք է տաքացնելի մինչև 180 աստիճան, սխտորի չմաքրած 26 պճեղները դնել տարայի մեջ, ավելացնել զեյթունի ձե, աղ, խառնել, բերանը ծածկել ստվարաթղթով և թողել վառարանում 30-40 րոպե։

Երբ սխտորը սառչի, կարող եք այն կեղևազատել։

Կաթսայի մեջ հալեցնել կարագը, ավելացնել սոխ, կոճապղպեղ, կոկոսի յուղ, պղպեղ, տապակած ստորը և 26 պճեղ թարմ սխտոր։

Ստացված զանգվածին պետք է խառնել բանջարեղենային արգանակ և եփել 20 րոպե։

Ապուրը կրակից վերցնելուց հետո ավելացնել կիտրոնի 4 կտոր։

Այս ապուրը կարելի է հանգիստ պահել սառնարանում և օգտագործել նաև հաջորդ օրը։
