Խոհանոց

Համեղ թխվածք՝ ընդամենը 3 բաղադրիչով

Կաթնաշոռը օգտակար և առողջարար սննդատեսակ է, որը շատ կարևոր է մեր օրգանիզմի համար։

Իհարկե, ոչ բոլորն են կաթնաշոռ սիրում (հատկապես երեխաները), ուստի տնային տնտեսուհիներին առաջարկում ենք կաթնաշոռով թխվածքներ պատրաստել։

Կաթնաշոռով, դարչինով և չամիչով թխվածք

Անհրաժեշտ բաղադրիչները՝

  • Կես կիլոգրամ կաթնաշոռ,
  • 3 ձու,
  • 60գր. չամիչ,
  • 100գր. շաքարածո միրգ,
  • մեկ բաժակ շաքարավազ,
  • ¼ թեյի գդալ դարչին,
  • 30գր. բուսական յուղ
  • Մեկ տուփ վանիլին։

Պատրաստման եղանակը՝

Կաթնաշոռը պետք է հարել բլենդերի մեջ կամ պատառաքաղով լավ տրորել, ինչից հետո լցնել հարած ձվի, շաքարավազի և վանիլինի խառնուրդի մեջ։

Դարչինը, շաքարածո միրգը, լվացված և փորք-ինչ եփած չամիչը արդեն կարելի է ավելացնել ստացված կաթնաշոռային զանգվածի մեջ, կրկին մի լավ խառնել և լցնել բուսական յուղով պատված թավայի մեջ։

Թավան, փայլաթիթիեղով ծածկելուց հետո, պետք է տեղափոխել 180 աստիճանով տաքացած ջեռոց և եփել մոտ 20 րոպե։

Այնուհետև հարկավոր է ցածրացնել ջեռոցի ջերմաստիճանը և շարունակել եփել ևս 20 րոպե։

Աղանդերը պատրաստ է։

Անհրաժեշտ է սպասել, որ այն սառչի, կտրատել և մատուցել։

Բարի ախորժակ

Կարդացեք նաեվ

Համեմված Մսով Լցոնած Գլուխ Կաղամբ

Gayane Abovyan

Ինչու է պետք կանաչ Պղպեղ շատ ուտել

Gayane Abovyan

Կարտոֆիլով շատ համեղ աղցան

Gayane Abovyan

Բանջարեղենային պիցցա․ Պատրաստման եղանակը շատ հեշտ է, իսկ արդյունքը հրաշալի

Gayane Abovyan

Մարինացված բուլղարական պղպեղի՝ տարիներով և սերունդներով ստուգված բաղադրատոմս

Gayane Abovyan

Հաց Արքայական. սա փորձելուց հետո այլևս խանութից հաց չեք գնի. միայն իմանաք՝ ինչ փափուկ ու եթերային է ստացվում

Gayane Abovyan