Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հատել է 10 միլիոնի սահմանագիծը։ Այս մասին տեղեկանում ենք Worldometers պորտալից։
Կորոնավիրուսով վարակվածների թվով առաջատարը ԱՄՆ-ն է։ Այդտեղ կորոնովիրուսով վարակվածների թիվը հասել է 2,577,526-ի, մահացել է 127,952 մարդ։
Երկրորդ տեղում Բրազիլիան է՝ 1,284,214 վարակակրով, մահացածների թիվը հասել է 56,197-ի։
Երրորդ տեղում Ռուսաստանն է․ այստեղ վարակակիրների թիվը հասել է 627,646-ի, մահացածներինը՝ 8,969-ի։
Հայաստանը 23 909 վարակակրով 48-րդ տեղում է։