Ժամանց

Ինչն է քեզ խանգարում գտնել քո երկրորդ կեսին

1. Աղջիկները թերագնահատում են իրենց

Վերջ տուր քեզ թերագնահատելուն եւ մշտապես մտածելուն, թե նա կարող է քեզանից ավելի խելացի, գեղեցիկ, սլացիկ մեկին գտնել: Երբեմն աղջիկներն այնքան են բարդույթավորվում, որ նրանց արժանիքները բոլորովին չեն երեւում դրա պատճառով:  Ինքնավստահ աղջիկը ուշադրություն է գրավում, նույնիսկ եթե նրա արտաքին հեռու է իդեալական լինելուց (ինչը շատ սուբյեկտիվ բան է): Նախ եւ առաջ անհրաժեշտ է ինքն իրեն սիրել եւ այդ դեպքում քեզ համար ավելի հեշտ կլինի մարդկանց հետ հարաբերություններ կառուցել: 

2. Ավելորդ եռանդ

Չարժե երիտասարդի հետ ծանոթանալուց անմիջապես հետո նրան ցույց տալ քո   100 տոկոսանոց պատրաստակամությունը հարաբերություններին, ընտանիքին, երեխաներին, նույնիսկ եթե դու արդեն 10 տարի միայն դրա մասին ես երազում: Տղամարդիկ վախենում են կնոջ կողմից նման վճռականությունից, եւ դա կարելի է հասկանալ: Ոմանց համար դժվար է հարաբերություններ ստեղծելու քաջություն գտնել, հատկապես եթե թիկունքում որոշակի (եւ հաճախ տհաճ) փորձ կա: Ամեն ինչ պետք է ժամանակին լինի, պետք է արագացնել իրադարձությունները:   

3. Հարմարավետության գոտի

Տղամարդու հետ հարաբերություններում անհրաժեշտ է հարգել իրար հարմարավետության գոտին եւ չջանալ տեղաշարժել դրա սահմանները: Եթե դու ուզում ես մենակ մնալ, նրան ասա այդ մասին եւ ըմբռնումով ընդունիր այն փաստը, որ քո երկրորդ կեսը եւս հանգստի կարիք ունի: Հակառակ դեպքում այդ հարաբերությունները երկար չեն շարունակվի եւ դու դարձյալ մենակ կմնաս: 

4. Բաց խոսիր, բայց ավելորդ բաներ մի ասա

Այո, հակասական է հնչում, բայց փաստ է. ցանկացած հարաբերության մեջ անհրաժեշտ է անկեղծ լինել, միաժամանակ մի փոքր չասված բան թողնելով: Օրինակ, պարտադիր չէ, որ նա իմանա, թե դու քանի սեռական զուգընկեր ես ունեցել եւ որ դիրքում ես սիրել սեքսով զբաղվել նախկինի հետ, բայց քո հակումների մասին   (ցանկացած) քո նոր զուգընկերը պետք է ամեն ինչ իմանա:

5. Քեզ մի զոհաբերիր հանուն նրա

Շատ աղջիկներ հարաբերություններում կատարյալ  «պլաստիլին» են դառնում: Նրանք մոռանում են իրենց հակումների, ընկերների, ուսման մասին եւ ամբողջությամբ ընկղմվում են սիրելի մարդու կյանքի մեջ` փոխառելով նույնիսկ նրա սովորույթները: Չարժե այդքան զոհաբերվող լինել, դա հարաբերությունների անառողջ սխեմա է, որոնք երբեք որեւէ լավ բանով չեն ավարտվում: 

Նյութի աղբյուրnews.am

Կարդացեք նաեվ

Աշնանային թեստ. ընտրեք տերևներից մեկը, և այն կպատմի ձեր մասին

Gayane Abovyan

2020թ․ սիրային աստղագուշակ կենդանակերպի բոլոր նշանների համար

Gayane Abovyan

Աստղագուշակ․ դեկտեմբերի 15

Gayane Abovyan

Կենդանակերպի նշանների վարկանիշային ցուցակը ըստ սիրահարվելու արագության

Gayane Abovyan

Ընտրեք փերիներից մեկին և իմացեք Ձեր անձի ամենաճիշտ նկարագրությունը

Gayane Abovyan

Հորոսկոպի այս նշանը սեպտեմբերին ֆինանասական աճ կունենա

Gayane Abovyan