Հասարակություն

Բժիշկները բոլորը եկան, շնորհավորեցին, ասացին, թե ողջ-առողջ երեխա եմ ունեցել և այլն, սակայն երկու օր հետո ինձ ասացին՝ Երեխային գցել ենք, չկա…

Վերջին շրջանում համացանցում տարածվել էր տեղեկատվություն՝ հայ բժիշկների կողմից նորածին երեխաներին վաճառելու օտարերկրացիներին,մայրերից, իրենց կամքին հակառակ, որդեգրման համաձայնություն կորզելու բազմաթիվ փաստեր։

iPress.am-ի խմբագրություն է դիմել Սևանի քաղաքի բնակիչ Լուսինե Նազարյանը, ով նույնպես հիմնավոր և կարևոր կասկածներ ունի, որ իր նորածին մանկանը վաճառել են:

Լուսինեի խոսքով` տասնիննը տարեկան ծննդկան է եղել ու չի հասկացել, թե այդպիսի ժամանակ ումից օգնություն խնդրի,թե որ գերատեսչությանը դիմի,որպեսզի պարզի,թե իրականում վաճառվել է իր երեխան, թե ոչ:

Երկու հազար յոթ թվականին Հանրապետական հիվանդանոցում կեսարյան հատումով ծնվեց իմ առաջնեկը` տղաս: Բժիշկները բոլորը եկան, շնորհավորեցին, ասացին, թե ողջ-առողջ երեխա եմ ունեցել և այլն, սակայն երկու օր հետո ինձ ասացին, որ բալիկս այլևս չկա: Ոչ ոք ցույց չտվեց ինձ ո’չ բալիկիս, ո’չ նրա՝ այլևս մեզ հետ չլինելու որևէ փաստ:

Ես անընդհատ լացում էի, բժիշկները գալիս ինձ ամոթանք էին տալիս, ասում էին. «Տասնիննը տարեկան ես ու բալիկի համար լացում ես, վաղը բազմաթիվ բալիկներ կունենաս»»,- iPress.am-ի հետ զրույցում ասաց Լուսինեն:

Լուսինեի խոսքով` բժիշկները պնդել են, որ դժվար վիրահատության արդյունքում է ծնվել փոքրիկը, որին անգամ մասնակցել է գլխավոր բժիշկը. «Երբ բարեկամներս գնացել են երեխայի մարմինը տեսնելու և պահանջելու, բժիշկներն ասել են, որ գցել են մարմինը, չկա:

Ըստ բժիշկների` երեխայիս չլինելու հիմնական պատճառը ինֆեկցիան էր, բոլորը միաբերան պնդում էին, որ ինֆեկցիայից է. Սակայն նա առողջ էր ծնվել, առանց որևէ պրոբլեմի»:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը նոյեմբերի տասնհինգին հայտարարեց, որ բացահայտել է օտարերկրացիների կողմից բազմաթիվ երեխաների որդեգրման դեպքեր:

Ըստ Ազգային անվտանգության ծառայության` մանկաբարձական հաստատության մի շարք ծառայողներ երկու հազար տասնվեցից երկու հազար տասնութ թվականների ընթացքում ծննդատուն դիմած մեկ տասնյակից ավելի կանանց նորածնի հիվանդությունը չափազանցնելու և սուտ տեղեկություններով հոգեբանորեն ճնշելու եղանակով հակել են հրաժարվել երեխայից ու, նրանց կամքին հակառակ, որդեգրման համաձայնություն կորզել:

Կարդացեք նաեվ

Երեկ իմ շատ լավ ընկերոջը հանդիպեցի, ով նոր էր հետ եկել Շուշիի կռվից, ու չճանաչեցի իրան… սшրսшփելի էր․․․ Հիմա մտածում եմ…Արուս Տիգրանյանի կարևոր գրառումը, որը պետք է կարդա յուրաքանչյուր հայ

Gayane Abovyan

ԱԱԾ-ում լարված իրավիճակ է, Մանվելի ընկերներից վրեժ են լուծում

Gayane Abovyan

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 337 նոր դեպք

Gayane Abovyan

ՉԱՓԱԶԱՆՑ ԿՈՇՏ.մինչև էսօր մեր ախպեների դիերը բերում ու բերում են,դուք ուզում եք հետ գաք ո՞ր ինչ անեք

Gayane Abovyan

Ուշագրավ. Ոստիկանները թույլ չտվեցին հանրահավաքի մասնակիցներին այրել ԼԳԲՏ-ի դրոշը, նրանք պատռեցին այն

Gayane Abovyan

Լավագույն տարբերակը կլիներ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով գերիների փոխանակումը. Զախարովա

Gayane Abovyan