Մեր կյանքում շատ քիչ ենք հանդիպում մարդկանց, ովքեր գոհ են իրենց կյանքից և շնորհակալ են այն ամենի համար, ինչ ունեն:
Փորձենք մի պահ մտածել, ինչ ունենք մեր կյանքում, որի համար պետք է շնորհակալ լինենք: Եվ հասկանանք, որ մենք շատ հարուստ ենք:
Շնորհակալ լինենք ամեն ծագող առավոտի համար, քանզի այն կարող էր չբացվել
Շնորհակալ լինենք մայրիկի ժպտացող աչքերի համար, քանզի կարող ինք կարոտով հիշել դրանք:
Շնորհակալ լինենք զավակի թոթովանքի համար, քանզի կարող էինք չվայելել ծնող լինելու բերկրանքը:
Շնորհակալ լինենք ընկերների համար, քանզի կարող էինք պարզապես մենակ լինել;
Շնորհակալ լինենք մեզ սիրող սրտերի համար, քանզի դրանք են մեզ ջերմություն տալիս:
Շնորհակալ լինենք գեղեցիկ վարդի բույրը շնչելու համար, քանզի մեզ կարող էր հասանելի լինել միայն գարշահոտությունը:
Շնորհակալ լինենք նաև փորձությունների համար, քանզի դրանք հարթում են դեպի հաջողություն տանող ճանապարհը:
Շնորհակալ լինենք ինքներս մեզ, այս ամենը զգալու համար, քանզի երախտագիտությունը, որ ծնվում է սրտում մաքրում է հոգին ու միտքը: Եվ չկա ավելի մեծ երջանկություն, քան ներդաշնակ ու խաղաղ կյանքը: