Սիլվա Հակոբյանն ընտանեկան գեղեցիկ նոր ֆոտոշարք ունի: Նա սոցցանցային իր էջում դստեր՝ 10 ամսական Միլայի հետ լուսանկարներից մեկին կից խոստովանության տեսքով գրառում է կատարել:

Սիլվա Հակոբյանը՝ դստեր հետ
«Կա մեկը, ում ձեռքերում իմ սիրտն է: Ում ժպիտը զարդարում է իմ ամբողջ օրը: Ում ծիծաղն ինձ համար արեւից պայծառ է փայլում: Ում երջանկությունն ինձ է երջանկացնում: Նա իմ աղջիկն է»,-նշել է երգչուհին:

Սիլվա Հակոնյանն՝ ամուսնու եւ դստեր հետ
Նշենք, որ Սիլվա Հակոբյանի եւ Նորայր Մանուկյանի դուստրը շուտով կդառնա մեկ տարեկան: Երգչուհին BRAVO.am-ի հետ նախորդ զրույցում ասել էր, որ ցանկություն ունի Միլայի մկրտությունը կազմակերպել նրա առաջին տարեդարձի օրը, նույնիսկ արդեն ընտրել են կնքահորը: