Հասարակություն

Ես աշխատում և ապահովում եմ մեր ընտանիքը. Ամուսինս սովորել էր դրան. Այժմ կանգնած են խնդրի առաջ. Դարձել եմ ընտանիքիս թշնամին…

Շատ եմ զղջում, որ ժամանակին չեմ գնացել սովորելու, այլ դպրոցից հետո միանգամից աշխատանքի ընդունվեցի: Ծնողներս համոզում էին, բայց ընկերուհուս մայրը տոնավաճառում հագուստի կետ էր բացել, ինձ առաջարկեց այնտեղ աշխատել և լավ վճարել դրա դիմաց:

Նա իր խոստումը պահեց, բայց ժամանակավոր աշխատանքս տևեց 18 տարի:Ես հոգնեցի, փչացրեցի առողջությունս, մեր վաճառքի կետում ամռանը շոգ է, օդ չկա, իսկ ձմռանը՝ ցուրտ: Որոշեցի դուրս գալ տոնավաճառից, սուպերմարկետում աշխատանք գտնել, բայց ամուսինս դեմ եղավ, ասաց, որ այդ գումարով չենք կարողանա ապրել:

Եվ դա այն դեպքում, երբ նա որպես պահակ է աշխատում գրասենյակում, 2 օր տանն է, 1 օր՝ աշխատանքի, շատ քիչ գումար է վաստակում, բայց չի ձգտում ավելիին: Ազատ օրերին հանգստանում է, գնում է գյուղ՝ ծնողների մոտ: Իսկ ես գալիս եմ երեկոյան՝ հոգնած ու տանջված, և բոլորը սպասում են, թե երբ եմ ընթրիքը պատրաստելու:

Սնունդով ծանր տոպրակները նույնպես ես եմ մի կերպ հասցնում տուն, քանի որ հիմնականում ամեն ինչ գնում եմ շուկայից: Երբ ասում եմ, որ օգնի, վեճ է սկսվում, ասում է նրա համար չի ամուսնացել, որ գազօջախի մոտ կանգնի կամ փոշեկուլը ձեռքին վազվզի տնով նեկ:Դրա համար ինքը կին ունի: Աղջիկս նույնպես տխրել է, մյուս տարի պիտի ընդունվի, գումար է պետք, բացի այդ էլ իր համար էժան գնով հագուստ եմ բերում, տնօրենս թույլ է տալիս:

Նրանց համար շատ լավ է, իսկ ես այլևս չեմ կարող իմ ուսերին կրել ամբողջ ընտանիքի բեռը: Ծնողներս նախատում են, որ իրենց չլսեցի, հիմա կարող էի աշխատել գրասենյակում՝ մաքուր և տաք վայրում, բայց ժամանակն այլևս հետ չենք կարող տալ: Որոշել եմ հեռանալ տոնավաճառի աշխատանքից, բայց հասկանում եմ, որ այդ դեպքում կդառնամ դստերս և ամուսնուս թշնամին: Չգիտեմ, ինչպես իրենց ասեմ որոշմանս մասին:

Կարդացեք նաեվ

Տեսեք թե Ինչպես է պատերազմում թևերը կորցրած մեր հերոսը մեքենան վնրում ոտքերով

Gayane Abovyan

Եթե մարդ ուզում է մեռնել, իր իրավունքն է, չեք պատվաստվում, մի՛ պատվաստվեք. Վահե Տեր֊Մինասյան

Gayane Abovyan

Ադրբեջանում պահեստազորի հավաքը մոտ է տապալվելուն. Աբրահամյան

Gayane Abovyan

Այո, մենք բանակի վրա չենք կարողացել դնել այնքան գումար, որքան ցանկացել ենք․ վարչապետ

Gayane Abovyan

Մայիսի 22-ից 25-ի եղանակի տեսությունը

Gayane Abovyan

Առաջին կատաղած հարձակումը գործում է Լոռվա մարզպետը, Դաժան է լինելու

Gayane Abovyan