Հասարակություն

ԿԱՐԵՒՈՐ. 5 նշան, որոնք վկայում են, որ դուք արդեն կրել եք COVID-19 վարակ… ՍՏՈՒԳԵՔ նշանները

«Օքսֆորդի գիտնականները ենթադրում են, որ կորոնավիրուսը կարող էր մարդկանց մեջ փոխանցվել առաջին պաշտոնական գրանցված դեպքերից ավելի քան մեկ ամիս առաջ: Որոշ ախտանիշներ կարող են վկայել, որ մարդն արդեն կրել է COVID-19 վարակ: Այս մասին Արմենիա ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից են հայտնում․ Ինչպես հաղորդում է MedikForum.ru, կորոնավիրուսի տիպիկ ախտանիշներն են`

բարձր ջերմությունը (տաքություն եք զգում կրծքին կամ մեջքին դիպչելիս), հազը, որը կարող է լինել մեկ ժամվա ընթացքում եւ օրվա մեջ 3 և ավելի անգամ: Սակայն Օքսֆորդի (Մեծ Բրիտանիա) համալսարանի գիտնականների ուսումնասիրությունը ցույց տվեց, որ բացի այս ախտանիշներից, կորոնավիրուսի մասին կարող են վկայել նույնիսկ ուրիշ այլ նշաններ…

«Վարակիչ հիվանդությունների էվոլյուցիոն էկոլոգիա» Օքսֆորդյան խումբը առաջադրեց այն վարկածը, որ մինչ COVID-19 վարակի մասին պաշտոնապես հայտարարվելը նոր կորոնավիրուսն արդեն որոշ ժամանակ տարածված է եղել մարդկանց մեջ: Այսպիսով, հետազոտողները համարում են, որ բրիտանական բնակչության մոտավորապես կեսը կարող է վարակված լինել վիրուսով, որոնց մեծ մասն այդ մասին անգամ չի էլ կասկածում:

Գոյություն ունի հինգ նշան, որոնք կարող են ասել այն մասին, որ Դուք արդեն վարակված եք եղել COVID-19-ով, ասում են մասնագետները: Հոտառության կորուստ: Հարվարդի Բժշկական դպրոցի աշխատակիցները հայտնաբերել են, որ քթի որոշ բջիջներ իր մեջ պարունակում են սպիտակուցներ, որոնք թիրախ են կորոնավիրուսի համար. ամրանալով դրանց վրա՝ վիրուսը թափանցում է օրգանիզմ: Այդ բջիջների վարակումը կարող է բերել հոտառության կորստի, գոյություն չունեցող հոտերի զգացողության:

Գիտնականները տեղեկացրել են, որ այս ախտանշանով մարդիկ «կարող են լինել թաքնված վիրուսակիրներ, որոնք նպաստում են COVID-19-ի արագ տարածմանը»: Կոնյուկտիվիտ: Ակնաբույժների ամերիկյան ակադեմիան հայտնել է, որ կորոնավիրուսը «կարող է բերել թեթև ֆոլիկուլյար կոնյուկտիվիտի առաջացման»: Տվյալ դեպքում դիտվում է աչքերի արյունալեցում, այրոց, քոր, թարախի առաջացում, որը կպչում է թարթիչներին: .

Լուծ: Ուհանում, որտեղ սկսվել է COVID-19 բռնկումը, 204 հիվանդի հետազոտումը ցույց տվեց, որ հիվանդների գրեթե կեսը (48,5%) հիվանդանոց դիմել է մարսողության խանգարումներով՝ որպես հիվանդության հիմնական ախտանիշ: Հիմնականում բողոքել են լուծից: Ցավ որովայնում: Բրիտանացի փորձագետները հաղորդում են, որ ներկայում երկրի հիվանդանոցներում դիտվում է կորոնավիրուսով այն հիվանդների քանակի ավելացում, որոնց մոտ ոչ այնքան շնչական խանգարումներ են դիտվում, որքան որովայնային (ավելի հստակ՝ ցավ որովայնում): բժիշկների կարծիքով, դա կարող է թոքերի ստորին բլթերում թոքաբորբի հետևանք լինել:

Հոգնածություն: ԱՀԿ-ն փաստում է, որ կորոնավիրուսային հիվանդության նշան կարող է լինել հիվանդի համար ոչ սովորական արտահայտված հոգնածությունը: Փորձագետները կոչ են անում վերոնշյալ ախտանիշների դեպքում դադարեցնել շփումը շրջապատի հետ ու չհայտնվել հասարակական վայրերում: Ավելի վաղ MedikForum.ru պորտալը գրել է COVID-19 հիվանդության ընթացքում մարմնի առաջին ու հաջորդող հատվածների վարակման ախտանիշների մասին:

Կարդացեք նաեվ

ՀԵՐԹԱԿԱՆ ԳՐԱՎՎԱԾ ԴԻՐՔԸ ԵՒ ԽՐԱՄԱՏՈՒՄ ԴԻԱԿՆԵՐԻ ԿՈՒՅՏԵՐ

Gayane Abovyan

Նշված տեսանյութն ակնհայտ տեղեկատվական մանիպուլյացիա է. ՊՆ-ն պարզաբանում է տարածել

Gayane Abovyan

Ե՞րբ է այս տարի նշվելու վարդավառը

Gayane Abovyan

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՍԱՀՄԱՆԻՑ․ ԲԱՔՈՒՆ Կրկնակի Զինվել է․ Բայց դա նրանց չի օգնելու

Gayane Abovyan

Երեխան 250 կմ քշելով՝ մորն ու քրոջը Ստեփանակերտից հասցրել է Հայաստան

Gayane Abovyan

«Հաղթելու ենք»․ Բաբկեն Չոբանյանի լուսանկարն՝ առաջնագծից

Gayane Abovyan