Հասարակություն

«Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին. Ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 1-ին ժամը 10:00-ից մինչև հուլիսի 2-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի հետևյալ տարածքների ջրամատակարարումը՝

Արաբկիր վարչական շրջանի՝  Ադոնց, Շիրվանզադե, Ն. Տիգրանյան, Շահսուվարյան, Մամիկոնյանց, Բուդաղյան, Մալխասյանց, Տոլբուխին, Արաբկիրի 41, 43, 49, 51, 53 փողոցների, Վրացական 4-րդ, Կոմիտաս 1-ին, Մալխասյանց նրբանցքների, Թբիլիսյան խճուղի 1, Գրիբոյեդով 15, 15ա, 26,  Ն. Զարյան 21-140 հասցեներն իրենց կոտորակներով, Ազատության  պողոտա 7/1, 7/2, 9/1, 9/2, 21, 23, 24, 25, 26, 27 հասցեներն իրենց կոտորակներով,  Հ. Էմին 135-150 հասցեներն իրենց կոտորակներով, Վրացական 12 – 21 հասցեներն իրենց կոտորակներով, Կոմիտասի պող. 37, 39, 41, 45 – 67 հասցեներն իրենց կոտորակներով, Կոմիտաս անցուղին իր այգիով, Արաբկիր բժշկական կենտրոնի ջրամատակարարումը։

Կենտրոն վարչական շրջանի` Իսահակյան, Կորյուն, Թամանյան, Բայրոն, Մոսկովյան, Գ. Քոչար փողոցների, Սայաթ-Նովա 1-33, Պուշկին 48, Լալայանց 47ա,  Թումանյան 21, 35-40,  Սարյան 1, Տերյան 42-91,  Աբովյան 11-62, Նալբանդյան 23-59, 102-110, Մ. Մաշտոց 37-60, Սարմեն 1-10, Բաղրամյան 1-3 համարների, Մոսկովյան անցուղու, Սպենդարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի, Կիլիկիա թաղամասի, Ծիծեռնակաբերդի խճուղու, Ցեղասպանության թանգարանի, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի  ջրամատակարարումը։

Շենգավիթ վարչական շրջանի` Թամանցիների, Եսայան, Թաթիկ Սարյան, Խաչիկյան փողոցների, Մասիսի փողոցն իր նրբանցքներով, Արշակունյաց պողոտայի 69-380, Ֆրունզե 54-150, Բագրատունյաց փող. 41-ից-80 համարների,  Ներքին Շենգավիթ, Նորագավիթ թաղամասերի ջրամատակարարումը:

Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից բարձր հարկերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Կարդացեք նաեվ

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1234 նոր դեպք, 10 մահ

Gayane Abovyan

Հայկական բանակը կռվում է ոչ միայն հայկական անվտանգության համար

Gayane Abovyan

3-րդ օրն է՝ հակառակորդը հարավում չի կարողանում զարգացնել հաջողությունները. մանրամասներ

Gayane Abovyan

Գերեվարված կամ այլ կերպ Ադրբեջանում հայտնված մեր հայրենակիցների սոցիալական ցանցերի էջերն ակտիվացվում են ադրբեջանական տիրույթից․ ՄԻՊ

Gayane Abovyan

Մոնումենտի դղյակները մեր առաջնագծի տանկերն են, պետք է անցնել պետական ռեկետի․ «Յոժ»

Gayane Abovyan

Վանգան ադրբեջանի անկման մասին

Gevor Kazaryan