Հասարակություն

Նրանք մեր խաղաղությունը ու անվտանգությունը ապահովողներն են․ Աղոթենք հայ զինվորի համար․․․

Տեր Հիսուս Քրիստոս, Որդի Աստծո, հանուն Քո Սրբասուրբ Մոր՚ Աստվածածին Կույս Մարիամի բարեխոսության լսիր իմ այս աղոթքը որդուս (ասեք ձեր որդու կամ այլ զինվորյալների անունը, ում համար ուզում եք աղոթել),որ այժմ ծառայում է Հայոց բանակում։

Մարդասեր Տեր, նախ խնդրում եմ ներիր նրա կամա և ակամա մեղքերը, որ գործել է Քո առջև, տրվելով իր երիտասարդական ցանկություններին։ Այժմ տուր նրան խոհեմություն և իմաստություն, որ բարին և օգտակարը կարողանա ընտրել և քաջություն շնորհիր, հավատարմաբար ծառայելու մեր հայրենիքին , որ մեր սուրբ նախնիներից ժառանգություն է մնացել մեզ։ Պահպանիր նրան Սուրբ Խաչիդ զորությամբ թշնամու ամեն տեսակի մահաբեր հարձակումներից և դիվական ազդեցություններից։

Շնորհիր որդուս քաջառողջություն և հնազանդություն իր հրամանատարական անձնակազմին և զինվորական կարգ ու կանոնին, իսկ իր հետ ծառայող զինակիցների հետ բարի վարվեցողություն ու ընկերական կարեկցություն։

Մեր հաղթող Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոս, ընդունիր այս աղոթքս հավատքի բարի պատերազմում Քո զինվորյալ հաղթական սրբերի` սուրբ Սարգսի, սուրբ Գևորգի, սուրբ Վարդան Մամիկոնյանի ու իր քաջ զինակից նահատակ սրբերի պահպանիչ բարեխոսությամբ.

ամեն։

Կարդացեք նաեվ

Ղարաբաղի նախագահի և պատգամավորի ձայնագրությունը լսելուց հետո` կարող եմ ասել, որ…Վլադիմիր Սոլովյովի անդրադարձը՝ հայտնի ձայնագրությանը

Gayane Abovyan

Դեկտեմբերի 30-31-ին, հունվարի 1-3-ը ՀՀ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Gayane Abovyan

Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում, որոշ ավտոճանապարհներին մերկասառույց է

Gayane Abovyan

ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների աշխատանքը

Gayane Abovyan

Էրդողանը կրկին աջակցություն է հայտնել Ադրբեջանի ագրեսիային. Մինչեւ վերջ ձեզ հետ ենք

Gayane Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. 5 մլն դրամից մինչև 2 մլրդ. որ նախկին պաշտոնյան որքան գումարով ազատ արձակվեց

Gayane Abovyan