Հասարակություն

Տեսախցիկը արձանագրել է Աբովյան քաղաքում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ՝ ինչպես է երեկ՝ հունիսի 29-ին, Աբովյան քաղաքում Toyota RAV4-ի վարորդի կողմից տեղի ունեցել մահվան ելքով վրաերթը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հունիսի 29-ին, մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 32-ամյա Բաղդասար Բաղդասարյանը Աբովյան քաղաքի Հանրապետության և Երևանյան փողոցների խաչմերուկում իր վարած Toyota RAV4 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել հետիոտն, Աբովյան քաղաքի բնակիչ, 45-ամյա Թամարա Աֆյանին:

Վարորղը փախուստի չէր դիմել, ահազանգել էր «Աբովյան» բժշկական կենտրոն և օպերատիվորեն ժամանած Աբովյանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին տեղափոխել էր «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղ ճանապարհին նա մահացել էր:

Օպերատվորեն դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Ժամանել էին նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Ավետիք Ավետիսյանն ու Մայիս Բադոյանը և մինչ նրանք դեպքի վայրի զննություն էին կատարում, հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ հետիոտնը մահացել է:

Վրաերթի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի գլխավորությամբ:

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է քննիչ Գրիգոր Դալլաքյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ֆոտոռեպորտաժ


Տեսանյութ

Կարդացեք նաեվ

Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի եղբայրը զորացրվել է (Photo)

Gayane Abovyan

ԼՂ-ում ռուս ռազմական բժիշկներն օգնություն են ցուցաբերել ավելի քան 40 բնակչի

Gayane Abovyan

Կեղծ ընդդիմադիրներին խորհուրդ կտամ չուրախանալ, քանի որ մեկա դուք հետ չեք գալու։

Gayane Abovyan

Պատերազմի օրերին Ղրիմից Փաշինյանին առաջարկվել է 450, ապա 7000 հոգանոց կամավորական ջոկատ․ Մարդոյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Gayane Abovyan

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 273 նոր դեպք, 704 պացիենտ առողջացել է

Gayane Abovyan

Այ լրբի տղա, պիտի չոքեիք, ասեիք՝ կանգնացրու պատերազմը, 5-րդ օրը մենք ՀՕՊ չունեինք. Հանդիպում Անդրանիկ Քոչարյանի հետ

Gayane Abovyan