Հասարակություն

Կորոնավիրուսի պատվաստանյութը լինելու է, մենք վերադառնալու ենք մեր նախկին կյանքին. Արսեն Թորոսյան

Աշխարհում կա 100-ից ավել պատվաստանյութի թեկնածու, որոնք հավակնում են դառնալ վերջնական արդյունք: Կառավարության նիստում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարն ասաց, որ ավելի հավանական է, որ 20-ը կդառնան վերջնական. «Պատվաստանյութերը երեք փուլով են հետազոտվում՝ քիչ թվով անձանց վրա, հետո մոտ հարյուր, հետո տասնյակ հազարների: Հետազոտությունները ցույց են տալիս, որ ամենայն հավանականությամբ լինելու է մի քանի պատվաստանյութ: Սա շատ կարևոր է երկրագնդի ամբողջ բնակչության համար»:

Թորոսյանն ասաց, որ հիմա բանակցություններ են վարվում երկու ուղղություններով, առաջինն ուղիղ արտադրողներն են. «Ես ինքս անձամբ եմ բանակցությունները վարում: Օրինակ երեկ խոսել եմ «Մոդեռնա» ընկերության ներկայացուցչի հետ, որը կապ ունի Նուբար Աֆեյանի հետ: Այդ պատվաստանյութն ամենահավանական թեկնածուներից մեկն է:

Բանակցություններ կան նաև ԱՀԿ-ի, ԳԱՎ-ի ՅՈՒՆԻՍԵՖ-ի պլատֆորմների հետ, որոնք փորձելու են հավաքական գնումներ իրականացնել, որպեսզի հավասարաչափ բաշխում անեն:

Վտանգն այն է, որ կարող են լինել երկրներ, որոնք մեծ քանակությամբ պատվաստանյութ կգնեն, նույնիսկ մինչև արտադրվելը, ինչի արդյունքում մյուս երկրներին հասանելի կլինի շատ ուշ՝ հասանելի լինելուց մեկ տարի հետո:

Տարբեր գնահատականներով այն հասանելի կլինի կամ 2020-ի վերջին կամ 2021-ի սկզբին: Դա պարզ կլինի աշնանը: Բայց ընդհանուր փաստը, որ դա լինելու է, փոխելու է իրավիճակն ու մենք վերադառնալու ենք սովորական կյանքի՝ առանց դիմակներ, արդեն ուրախալի է:

Պետք է հետևել ու հետ չմնալ զարգացումներից: Արդյունքների մասին տեղյակ կպահեմ»:

Կարդացեք նաեվ

Զորացրված զինծառայողները ավտովթարի են ենթարկվել․ տեղափոխվել են հիվանդանոց

Gayane Abovyan

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Տավուշի և Կոտայքի մարզերում

Gayane Abovyan

Փրկարարները Գյումրիում ռետինե նավակներ ու մեկ տասնյակից ավելի հրշեջ մեքենաներ են գործի դրել (լուսանկարներ)

Gayane Abovyan

ԿՈՇՏ ԳՐԱՌՈՒՄ․ ձեռքդ մի հատ դիր հետույքիդ ու ազնիվ ասա ․․․ ՈՆՑ ԱՍԵՍ ԴՈԴ

Gayane Abovyan

Իրանի տարածքում ԱԹՍ է վթարի ենթարկվել

Gayane Abovyan

Երևանում կամավորների շնորհիվ կարողանում ենք արցախցիներին սնունդ ապահովել, օգնության համար դիմեք․ Արծրուն Հովհաննիսյան

Gayane Abovyan