Հասարակություն

Ավտովթար Երևանում. 29-ամյա վարորդը Mercedes-ով ժողովրդին հայտնի «Քանդած մոստի» մոտ բախվել է էլեկտրասյանը. վիրավորին ավտոմեքենայից դուրս է բերել ՃՈ տեսուչը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։50-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 29-ամյա Գագիկ Սևյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Նոր Նորք վարչական շրջանի՝ ժողովրդին հայտնի «Քանդած մոստի» հարևանությամբ դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է էլեկտրասյանը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական 6-րդ դասակի տեսուչ Սեյրան Սարգսյանը և Արարատ Պետրոսյանը։

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին ավտոմեքենայից դուրս է բերել ՃՈ տեսուչ Ս. Սարգսյանը, և օպերատիվորեն ժամանել է Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Ավտոմեքենան հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ

Կարդացեք նաեվ

Մեր մեծագույն բացթողումն այն է, որ երկուսուկես տարվա ընթացքում չենք հասցրել բավարար չափով թալանված գումարներ ետ բերել եւ պատշաճ պատրաստվել պատերազմին. Փաշինյան

Gayane Abovyan

ՊԲ-ն ներկայացրել է նորօրյա հերոսներին, որոնք կարժանանան պետական պարգևների

Gayane Abovyan

Գնացե՛ք ու համոզե՛ք ժողովրդին, որ իրենց բոմժ ու անասուն ասողները Փաշինյանից լավ կբանակցեն

Gayane Abovyan

Ֆրանսիական ընկերությունը 6 ավտոմեքենա. 2 ցիստեռն, 1 կամազ և 3 հատ շտապ օգնության ավտոմեքենա կնվիրի Արցախի փրկարար ծառայությանը․ ԱՀ ԱԻՊԾ

Gayane Abovyan

Փաշինյանը «գնեց Մարտի 1-ի» զոհերի իրավահաջորդներին՝ նրանց դարձնելով խամաճիկ.Մարգարիտ Եսայան

Gayane Abovyan

3 տարի հետո Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհի 21 կմ հատվածն ամբողջությամբ հանձնվելու է Ադրբեջանին

Gayane Abovyan