Առողջություն

Ինչո՞վ է վտանգավոր նոր կթած տաք կաթը

Չպաստերիզացված նոր կթած տաք կաթը կարող է լինել հակաբիոտիկների հանդեպ կայուն բակտերիաների աղբյուր: Այս մասին հաղորդվում է Դեւիսում Կալիֆոռնիական համալսարանի (ԱՄՆ) մասնագետների հետազոտության մեջ, որը հրապարակվել է Microbiome ամսագրում:

Հում կաթի մեջ հաճախ կարելի է գտնել մեծ քանակությամբ բակտերիաներ, որոնք անընկալունակ են հակաբիոտիկների նկատմամբ: Գիտնականների կարծիքով՝ եթե կաթը մնում է սենյակային ջերմաստիճանի պայմաններում, դրա մեջ բակտերիաներն ակտիվորեն բազմանում են, իսկ այդպիսի կաթը գործածելու դեպքում դրանք հայտնվում են մարդու օրգանիզմի մեջ եւ կարող են հրահրել բազմաթիվ ինֆեկցիոն հիվանդությունների զարգացում:

Գիտնականների խոսքով՝ ԱՄՆ բնակիչների մոտ 3 տոկոսը գործածելուց առաջ հում կաթը չի եռացնում, քանի որ համոզված է, որ այն ունի օգտակար պրոբիոտիկների հարուստ պաշար: Ավելին՝ նրանց մեծ մասը չի կասկածում, որ հում կաթը կարող է վտանգավոր լինել:

Նշված գիտնականները հետազոտության շրջանակում անալիզի են ենթարկել պաստերիզացված եւ չպաստերիզացված կաթի 2034 նմուշներ: Հետազոտության առաջատար հեղինակ Ցզինսին Լյուն նշել է, որ ինքն ու իր գործընկերները հում կաթի նմուշներում չեն հայտնաբերել օգտակար բակտերիաների մեծ քանակություն: Փոխարենը՝ դրա մեջ պոտենցիալ վտանգավոր բակտերիաները փոքրաթիվ չեն, հատկապես եթե կաթը թոթղնում են սենյակային ջերմաստիճանի պայմաններում:

«Մենք չենք ցանկանում ձեզ վախեցնել: Եթե ցանկանում եք շարունակել խմել հում կաթ, ապա այն պահեք սառնարանի մեջ»,- խորհուրդ է տվել գիտնականը:

Նյութի աղբյուրnews.am

Կարդացեք նաեվ

Ամեն օր քնելուց 1 ժամ առաջ դեմքիդ քսիր գլիցերինի և Е վիտամինի խառնուրդ, իսկ առավոտյան այլևս չես գտնի ոչ մի կնճիռ ու թոշնած մաշկ

Gayane Abovyan

Ինչու է անհրաժեշտ ոսպ ուտել. 7 լուրջ պատճառ

Gayane Abovyan

Իմունիտետը ամրապնդելու էժան և արդյունավետ միջոց ակնամոմի օգնությամբ.փորձե՛ք և կհամոզվեք ինքներդ…

Gayane Abovyan

Կոշտուկներից ազատվելու արդյունավետ եղանակ

Gayane Abovyan

Կաթացրեք ականջի մեջ այս հրաշք միջոցից ընդամենը 3 կաթիլ արդյունքն անհավանական է

Gayane Abovyan

Ստամոքսի բորբոքման դեմ պայքարող տնական միջոցներ

Gayane Abovyan