Հասարակություն

Որոշ երեխաներ ծնվում են կորոնավիրուսի նկատմամբ հակամարմիններով. գիտնականներ

Կորոնավիրուսով վարակված որոշ կանանց մոտ երեխաները հակամարմիններով են ծնվում այս վիրուսի նկատմամբ: Այս մասին նշվում է British Medical Journal-ում հրապարակված փոքրիկ ուսումնասիրության մեջ:

Ըստ դոկտեր Պատրիկ Օ՚Բրայանի Royal College of Obstetricians and Gynaecologists-ից՝ երեխաները, ում մոտ հակամարմիններ են արտադրվում կորոնավիրուսի նկատմամբ դեռ պտղի զարգացման փուլում, շատ քիչ են, հայտնում է The Daily Mail-ը:

Մասնագետների խոսքով՝ IgM հակամարմինները, որոնք մարմինն արտադրում է այն ժամանակ, երբ առաջին անգամ վարակվում է, չեն կարող մորից երեխային փոխանցվել պլացենտայի միջոցով: Սա կարող է նշանակել, որ հակամարմինները հենց երեխայի իմունային համակարգի արդյունք են:

Սակայն փորձագիտական ​​կարծիքները երեխայի օրգանիզմում հակամարմինների աղբյուրի վերաբերյալ տարբեր են: Ոմանք նույնիսկ չեն բացառել արդեն ծննդաբերությունից հետո վարակման փաստերը:

Գիտնականները վկայակոչում են կորոնավիրուսով վարակված բրիտանացի 427 կանանց հետազոտությունը, որոնցից 5-ը մահացել է ծննդաբերության ժամանակ (ոչ բոլոր մահերն են եղել COVID-19-ից): Ծնված երեխաների 5 տոկոսի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, սակայն դա ոչ մի կերպ չի ազդել նրանց վիճակի վրա:

Նշենք, որ IgM-ները ձեւավորվում են վաղ փուլում՝ հարձակում նախաձեռնելով վիրուսի վրա: Համեմատության համար, IgG հակամարմինները պահպանում են հիշողություններն այն մասին, որ հարկարավոր է գրոհել տվյալ պաթոգենը:

Կարդացեք նաեվ

Ադրբեջանին հանձնվող տարածքները՝ անուն առ անուն

Gayane Abovyan

21+ | ՏՈ՛ ՏԱՎԱՐ․ ևս մեկ անգամ բացահայտում եմ հատուկ ուղեղի հետ խնդիրներ ունեցողների համար․ ՈՒՇԱԴԻՐ

Gayane Abovyan

Ադրբեջանական կողմի գործողությունները թելադրված են Հադրութը գրավելու Ադրբեջանի նախագահի հայտարարությունը ապացուցելու նպատակով. ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Gayane Abovyan

Ժամը 6:45-ի սահմաններում խոցվել է հակառակորդի ԱԹՍ․ Շուշան Ստեփանյան

Gayane Abovyan

Իրավիճակը հենց հիմա Ստեփանակերտում և Շուշիում. WarGonzo

Gayane Abovyan

Սպասում եմ բոլորիդ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12:00-ին, Եռաբլուրում․ Արթուր Վանեցյան

Gayane Abovyan