Հասարակություն

10 բան, որ ես արեցի՝ 60 կիլոգրամ ավելորդ քաշից ազատվելու համար

Պարզապես ունեցեք մեծ կամքի ուժ և հաջողությունը երաշխավորված է: Բոլոր նրանց համար, ովքեր ունեն ճարպակալման խնդիր և երազում են այն հաղթահարելու մասին, սա կարող է ոգեշնչող օրինակ լինել: Այս կինը 2 տարվա ընթացքում կարողացել է նիհարել 60 կիլոգրամ: 

Կարին ամբողջ կյանքում ունեցել է ավելորդ քաշ, սակայն երբ այն հասել է 120 կիլոգրամի, կինը որոշել է, որ պետք է ինչ-որ փոխել:

Ահա Կարիի թոփ 10 խորհուրդները՝ ավելորդ քաշից ազատվելու և ցանկալի քաշը պահպանելու համար:

Ամեն օր նախաճաշեք

Նախաճաշն օրվա ընթացքում ամենակարևոր սունդի ընդունումն է: Անկախ նրանից, ունեք քաղցի զգացում թե ոչ, նախաճաշը բաց մի թողեք: Կարևոր է ընտրել առողջ և հավասարակշռված սննդամթերք. ձու, ամբողջական ցորենով հաց, միրգ և այլ բնական մթերք:

Սննդակարգից բացառեք վերամշակված սնունդը

Ցավոք, այսօր դժվար է գտնել մթերք, որը վերամշակված չէ և լցված չէ քիմիական նյութերով և հավելումներով:

Հեռու մնացեք այս 5 կետերից.

  • կոլա
  • շաքարավազ
  • «դիետիկ» մթերք, որոնք չափազանց շատ մշակված են և լի են հավելումներով, պարունակում են մեծ քանակությամբ նատրիում
  • «յուղազրկված» մթերք, հիմնականում պարունակում են շատ շաքարավազ
  • «առանց շաքարավազի» սննդամթերք, փաստացի նշանակում է, որ այն պարունակում է շաքարի փոխարինիչ, որը կարող է ավելի վտանգավոր լինել օրգանիզմի համար, քան սովորական շաքարավազը:

Օգտագործեք առանց պիտակների բնական մթերք

Առանց պիտակների մթերքները սովորաբար ավելի առողջարար են և օգտակար:

Շատ ջուր խմեք

Պարտադիր ջուր խմեք արթնանալուց անմիջապես հետո և ուտելուց 15-20 րոպե առաջ, մի մոռացեք նաև օրվա ընթացքում խմելու մասին: Ջուրը մարմնի համար կարևորագույն հեղուկն է:

Պահպանեք հավասարակշռված դիետա

Առողջ, հավասարակշռված դիետան, որը հիմնված է թարմ մրգերի և բանջարեղենի, բնական մթերքի, մսի և սպիտակուցների վրա կարևոր նշանակություն ունի առողջ քաշի պահպանման համար: Սակայն մի մոռացեք ուշադրություն դարձնել ձեր բաժնի չափին, քանի որ նույնիսկ առողջ մթերքի օգտագործվող քանակությունը չարաշահելու դեպքում կարող եք ավելորդ քաշ հավաքել:

Հետևեք առողջության վերաբերյալ նորություններին

Պարբերաբար համացանցում հայտնվում են նոր հետազոտությունների արդյունքներ և նոր բաղադրատոմսեր: Հետևեք այդ նորություններին:

Եղեք դրական տրամադրված

Քաշը կորցնելու ընթացքում դրական տրամադրության պահպանումը չափազանց կարևոր է, քանի որ, որպես կանոն, ժամանակ է պահանջվում՝ ակնհայտ տարբերություն նկատելու համար:

Մարզվեք կանոնավոր կերպով՝ առմվազն շաբաթական 5 անգամ

Կանոնավոր ֆիզիկական վարժությունները կարևոր նշանակություն ունեն քաշ կորցնելու հարցում: Մարզվեք օրական 30 րոպե՝ շաբաթական 5 կամ 6 անգամ:

Լիարժեք քուն

Լիարժեք քունը շատ կարոևր է քաշը պահպանելու համար, քանի որ քնի պակասի դեպքում օրգանիզմը ավելի շատ սնունդ է պահանջում՝ անհրաժեշտ էներգիայով  ապահովելու համար:

Կարդացեք նաեվ

ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 181 նոր դեպք, 276 առողջացում, 5 մահ

Gayane Abovyan

Ներողություն ենք խնդրում, եթե որևէ մեկին ապակողմնորոշել ենք․ Razminfo-ն՝ թուրքական Bayraktar TB-2 մարտական անօդաչու ինքնաթիռի Գյումրի մտնելու մասին

Gayane Abovyan

Վստահ եմ՝ գլխավոր մերժվածի և Օնիկ Գասպարյանի միջև զրույցի ձայնագրությունները կան․ դեռ հրապարակելու ժամանակը չէ․ Հրաչյա Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Gayane Abovyan

Լավ լուր. Ջալալ Հարությունյանի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ

Gayane Abovyan

ԲՐԱՎՈ․ Քրիստինե Հալաջյանը խոսեց սահմանային դեպքերի մասին․ սա պետք է լսի ողջ հայությունը․ ՏԱՐԱԾԵԼ

Gayane Abovyan

Տիգրանակերտ․ կայսերական ուժն ու անտիկ Հայաստանի վեհությունը․ Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել

Gayane Abovyan