Խոհանոց

Մատչելի, պարզ, միևնույն ժամանակ շատ համեղ ու ախորժելի տորթ «Բաունտի»

Տորթը ստացվում է նուրբ ու աննկարագրելի համեղ։ Պատրաստվում է 1 ժամում, իսկ բաղադրիչները ամենապարզ ու մատչելին են։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • 3ճ․գ․ կակաո
  • 2թ․գ․ փխրեցուցիչ
  • 4ճ․գ․ կաթ
  • 200գ ալյուր
  • 250գ մարգարին
  • 4 ձու
  • 200գ շաքարավազ

կրեմի համար․

  • 0,5լ կաթ
  • 200գ շաքարավազ
  • կոկոսի քերուկ
  • 6ճ․գ․ սպիտակաձավար
  • 200գ կարագ

ջնարակի համար․

  • հալացրած սև շոկոլադ

Պատրաստման եղանակ․

Տապակը ծածկել յուղաթղթով, ձեթ քսել ու մեջը լցնել խմորը։

Տաքացնել ջեռոցը մինչ 180 ջերմաստիճանի, մեջն ուղարկել տապակը ու թխել մոտ 50 րոպե։

Պատրաստի կորժը կտրել երկու շերտի, երբ այն արդեն սառած լինի։

Կրեմի համար կաթի մեջ լցնել սպիտակաձավարը ու կաշա եփել։

Կարագը միացնել շաքարավազի հետ ու հարել։ Զանգվածին ավելացնել սպիտակաձավարով կաշան ու կոկոսի քերուկը։ Լավ խառնել։

Մի կորժին կրեմ քսել, ծածկել մյուս կորժով  ու լցնել հալացրած շոկոլադը։

Տորթը 2 ժամ պահել սառնարանում։

Բարի ախորժակ։

Կարդացեք նաեվ

Ներկայացնում եմ աջարական խաչապուրու պատրաստման իմ տարբերակը

Gayane Abovyan

Շատ համեղ 3 բաղադրատոմս միանգամից մի տեղում

Gayane Abovyan

Ինչպես պատրաստել քաղցր սուջուխ

Gayane Abovyan

Շատ համեղ աղցան սմբուկով, նոր բաղադրատոմս է

Gayane Abovyan

Պատրաստում ենք անհավանական համեղ խավիար՝ սմբուկով..Անհնար է պատրաստել և չգերվել..

Gayane Abovyan

Համեղ ու թեթև պիրոգ ամառային երեկոների համար

Gayane Abovyan