Հասարակություն

Գիտնականները հայտնել են կորոնավիրուսի նոր վտանգավոր հատկության մասին

SARS-CoV-2 կորոնավիրուսը կարող է առաջացնել էնդոկրինային համակարգի խանգարում, ինչն իր հերթին կարող է խորացնել համապատասխան խանգարումներով պացիենտների վիճակը: Այսպիսի եզակացություն են կատարել Շրի Լանկայի Ազգային հիվանդանոցի մասնագետները, հաղորդվում է EurekAlert!-ում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ:

Մասնագետներն ուսումնասիրել են մարդկանց առողջական վիճակը, որոնք վարակվել էին SARS-CoV-1 վիրուսով, որը դարձել էր 2003 թվականին ատիպիկ թոքաբորբի բռնկման պատճառը, հայտնում է Lenta-ն: Հիվանդությունը հաղթահարելուց հետո պացիենտներից շատերի մոտ զարգացել էր հետվիրուսային համախտանիշ՝ նրանց երկար ժամանակ անհանգստացրել էր հոգնածությունը, ինչը մասամբ կարող էր առաջանալ մակերիկամների ֆունկցիայի խանգարման հետեւանքով, որի դեպքում բավարար մակարդակով կորտիզոլ չի արտադրվում: Իսկ դա կարող էր առաջացնել հիպոֆիզար համակարգի աշխատանքի խափանում, որը կարգավորում է մակերիկամները: Պացիենտների մոտ դա կարգավորվել է մեկ տարվա ընթացքում:

SARS-CoV-2 նոր կորոնավիրուսի ախտածին հատկությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ ախտածինը կապվում է մարդու բջջային ռեցեպտոր ACE2-ի հետ, որն ակտիվ է մեծ թվով հյուսվածքներում, այդ թվում՝ էնդոկրինային համակարգի: Այն վարակում է բջիջները՝ առաջացնելով հորմոնների արտադրման խանգարումներ:

Գիտնականների խոսքով՝ կորտիզոլի դեֆիցիտի թեստավորումը եւ պացիենտների բուժումը ստերոիդներով կարող է դառնալ COVID-19-ի դեմ պայքարի կենսականորեն կարեւոր ռազմավարություն: COVID-19-ով ծանր հիվանդների շրջանում մահացության նվազման առումով իր արդյունավետությունն արդեն ապացուցել է դեքսամետազոն ստերոիդը:

Կարդացեք նաեվ

Մենք պետք ա հաղթահարենք մեր խեղճությունը․ պետք ա ապրենք որպես հաղթած․

Gayane Abovyan

Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. Opel-ը մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է ձորում. կան զոհեր ու վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Gayane Abovyan

Այսօր ընդունել եմ ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին․ Արայիկ Հարությունյան

Gayane Abovyan

Թուրքիան ԼՂ հակամարտության մեջ կանգնեց Ադրբեջանի կողքին ԽՍՀՄ փլուզման հետևանքով․ Պուտին

Gayane Abovyan

Խնդրում եմ չներքաշվել նման «քննարկումների»՝ անկախ նրանից ով է դա անում կամ ինչ խմբերում է արվում․ Արման Թաթոյան

Gayane Abovyan

Ալիևը Շուշիում ցույց է տվել այն լուսանկարը, որը արվել է նույն վայրում 1982 թվականին

Gayane Abovyan