Հասարակություն

ՓԱՌՔ ՔԵԶ ՏԵՐ,ՓԱՌՔ ՔԵԶ ԱՄԵՆ ԻՆՉԻ ՀԱՄԱՐ…

ԱՂՈԹՔ…

Աստված իմ, ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ, ես խնդրում եմ ուժ` ամեն օրվա համար: Սովերեցրու՛ ինձ փոքրիկ քայլերի արվեստին: Դարձրու՛ ինձ հետևողական և պատրաստակամ, որպեսզի օրվա միապաղաղության մեջ ճիշտ ժամանակին կանգնեմ բացահայտումների և փորձի առջև, որոնք ինձ կհուզեն:Սովորեցրու ինձ ճշգրիտ տնօրինել իմ կյանքի ժամանակը: Նվիրի՛ր ինձ ներքին ձայն, որպեսզի առանձնացնեմ այն, ինչ պետք է անել առաջին և ապա՝ երկրորդ հերթին:Խնդրում եմ քեզանից չափավորություն և զսպվածություն, որպեսզի իմ կյանքի ընթացքում չթռչեմ և չսողամ, այլ կարողանամ ծրագրել իմ օրը ողջ ընթացքով, կարողանամ տեսնել բարձունքներն ու հեռուները:Օգնի՛ր ինձ հասկանալ, որ երազանքները չեն կարող օգնել. ո՛չ անցյալի, և ո՛չ էլ ապագայի մասին երազանքները: Օգնի՛ր ինձ լինել այստեղ և հիմա, ընդունել այս րոպեն որպես ամենակարևորն ու գլխավորը:

Պահպանի՛ր ինձ այն միամիտ հավատից, որ այս կյանքում ամեն ինչ պետք է հարթ լինի: Տու՛ր ինձ հստակ գիտակցություն, որ դժվարությունները, ձախողումները, պարտությունները և անհաջողությունները միայն կյանքի բնական բաղադրիչ մասն են, որոնց շնորհիվ մենք աճում ենք ու հասունանում:Հիշեցրու ինձ, որ հաճախ սիրտը վիճում է բանականության հետ:Անհրաժեշտ պահին ուղարկի՛ր ինչ-որ մեկին ինձ մոտ, ով քաջություն կունենա ասել ինձ ճշմարտությունը, բայց ասել այն սիրելով:Ես գիտեմ, որ շատ խնդիրներ որոշվում են, երբ ոչինչ չես ձեռնարկում: Այդ դեպքում տու՛ր ինձ համբերություն: Դու գիտես, թե մենք ինչքան շատ ենք զգում ընկերության կարիք: Թույլ տուր արժանի լինել ճակատագրի ամենահրաշալի և քնքուշ այդ նվերին: Դարձրու՛ ինձ մարդ ունակ թակելու այն դռները, որոնք ամենաներքևում են: Պահպանի՛ր ինձ այն վախից, որ ես կարող եմ ինչ-որ բան բաց թողնել իմ կյանքում: Տու՛ր ինձ ոչ թե այն, ինչ ես խնդրում եմ ինձ համար, այլ այն, ինչն իսկապես անհրաժեշտ է ինձ: Եվ խնդրում եմ նորից սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստը:

Կարդացեք նաեվ

Ուզում եք կրակել,թռեք Հայաստան գնացեք առաջին գիծ

Gayane Abovyan

Ֆոտոշարք Արցախից. խաղաղ բնակչի ավերված տունն ու քաղաքապետարանի հրետակոծությունը

Gayane Abovyan

«ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու

Gayane Abovyan

ԼՂ-ն կոնֆլիկտ չէ, մարդիկ են․ նրանց կյանքին է վտանգ սպառնում․ ԱԳ նախարար

Gayane Abovyan

Երկու շաբաթ է՝ չեն դադարում կռիվները Ադրբեջանի հետ Ղարաբաղի սահմանում. հայ ազգը լի է վճռականությամբ` մինչև վերջ պաշտպանելու մեր հայրենիքը. Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ միջկառավարական նիստին (տեսանյութ)

Gayane Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկական հետախուզության տվյալները. ադրբեջանցի գրեթե բոլոր զոհերի գրպանում ներարկիչներ են եղել

Gayane Abovyan