Ժամանց

Կենդանակերպի այս նշանի կանանց համար տղամարդիկ խելքահան են լինում

ԿԱՐԻՃ (հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 21-ը) 

Նա կարող է մի ամբողջ գիրք գրել այն մասին, թե ինչպես պետք է քայլել, խոսել, ինչպիսի տեսք ունենալ, երբ գրավել տղամարդուն: Նա շլացուցիչ կին է: Միայն չափազանց անտարբեր տղամարդը չի արձագանքի նրա աչքերում եւ ձայնում առկա կրքին: Ոչ մի հնչյուն չարձակելով՝ նա կարող է սիրո մասին խոսել հնարավոր բոլոր լեզուներով:

Երբ նա գրավիչ տղամարդու է հանդիպում, գիտի՝ ինչպես նրան առանձնացնել բազմությունից, եւ դա տեղի կունենա շատ ավելի շուտ, քան տղամարդը կհասցնի որեւէ այլ կնոջ նկատել: Դիմադրելն իմաստ չունի: Եթե նույնիսկ նա անթերի արտաքին տվյալներ չունի, նրա մեծ հիպնոտիկ աչքերը կխեղդեն դիմադրության կամքը: Տղամարդը կհասկանա, թե ինչպես է իրեն զգում դժբախտ ճագարը, երբ կոբրան հիպնոսացնում է նրան:

Նա չի սիրում ձանձրալի զուգընկերների: Ուր էլ գնա, նա սիրում է ճափորդել առաջին կարգով, իսկ դուք ավելի լավ է ժպտաք ու վճարեք: Եթե ձեզ ապշեցնում է փողի հանդեպ նրա վերաբերունքը, ցույց մի տվեք, հակառակ դեպքում՝ շատ արագ մոռացության կմատնվեք ձեր փողերի հետ միասին:

Նրա էներգիան կբավարարի մի քանի կնոջ: Նա սիրում է լավ աշխատել եւ լավ զվարճանալ: Ինչով էլ զբաղվի, նա հակված է ավելորդությունների: Նա կարող է հմայել, բայց հոգնեցնում է: Նրա հետ չեք ձանձրանա, բայց ավելի հանգիստ, հավասարակշռված կյանք կցանկանաք:

Սիրո հարցում նա լուրջ է տրամադրված: Կյանքի հանդեպ նրա կիրքը գոյություն ունի՝ անկախ տղամարդուց: Այդ պատճառով տղամարդիկ ի վիճակի չեն դիմադրել նրան, նրանք ձգտում են ենթարկել նրան: Բայց եթե նույնիսկ տղամարդուն դա հաջողվի, հազիվ թե կարողանա թափանցել նրա թաքնված զգայնության խորը գաղտնարանները:

Կարիճ կինը կարող է հավատարիմ սիրուհի լինել, որը կպաշտպանի ձեզ ուրիշների առջեւ, կպայքարի ձեզ համար ամենաբարդ իրավիճակներում՝ թքած ունենալով հարեւանների կարծիքի վրա: Մի՛ հանձնվեք եւ մի՛ նահանջեք, հակառակ դեպքում՝ նրա էներգիան ձեր դեմ կուղղվի:

Նյութի աղբյուրnews.am

Կարդացեք նաեվ

Աստղագուշակ․ հոկտեմբերի 17

Gayane Abovyan

Աստղագուշակ․ օգոստոսի 12

Gayane Abovyan

Ձեր Ծննդյան տարեթվի վերջին նիշի գաղտնիքը բացահայտում է ձեզ ամբողջությամբ. ահա,թե ինչպիսին եք դուք իրականում

Gayane Abovyan

Հորոսկոպի այս նշանի համար շատ լավ կընթանա ամեն բան

Gayane Abovyan

ԹԵՍՏ. Առանց երկար մտածելու ընտրեք քարտը և պարզեք, թե ինչ է ձեզ սպասվում մոտակա ամսվա ընթացքում

Gayane Abovyan

Ինչպես ազատվել սթրեսից. Հոգեբանի խորհուրդը կենդանակերպի յուրաքանչյուր նշանին

Gayane Abovyan