Հասարակություն

Արտակարգ դեպք Շիրակի մարզում. բնակարանում հայտնաբերվել է Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի 20-ամյա զինծառայողի կախված դին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Ժամը 16:30-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Մուշ թաղամասի Հալաբյան փողոցի 8/1 շենքի բնակարաններից մեկում, ննջասենյակում տղամարդու կախված դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է ժամանել ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Ղարիբյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները:

Ոստիկաններն ու քննիչները ննջասենյակում հայտնաբերել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 20-ամյա Սալիխով Ս.-ի դին:

Գ. Շամշյանի տեղեկություններով, նա ծառայում էր Գյումրիում տեղակայված ՈԴ 102-րդ ռազմաբազայում և այս պահին քննարկվում է դեպքով Շիրակի մարզի քննչական վարչությունն է զբաղվելու, թե ռազմաբազայի ներկայացուցիչները:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, դեպքի վայրում հայտնաբերվել է նաև նամակ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կարդացեք նաեվ

Վերջին 4 տարվա ընթացքում Ռուսաստանի դիրքորոշումը Լեռանյին Ղարաբաղի հարցում ոչ մի փոփոխություն չի կրել․ վարչապետ

Gayane Abovyan

Կորոնավիրուսից Իջևանի ԲԿ-ի 2 հայտնի բժիշկներ են մահացել

Gayane Abovyan

Պատերազմի ընթացքում իմ անունը 3 անգամ հայտնվել է զոհերի ցուցակում․ Տիգրանը Մելիքյան

Gayane Abovyan

Կողմ եմ, որ սահմանամերձ գյուղերի ժողովուրդը զինված լինի․ զենքը չի կրակում, մարդն ա կրակում

Gayane Abovyan

Մտել ենք հակառակորդի դիրքեր, ոչնչացրել, վերցրել դիրք. պատմում են առաջնագծի հերոսները (Տեսանյութ)

Gayane Abovyan

Ադրբեջանական ավտոշարասյունը հայկական Շոշ գյուղով ուղևորվում է Շուշի. տեսանյութ

Gayane Abovyan