Ժամանց

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հուլիսի 6-ից 12-ը

ԽՈՅԵՐ

Այսօր Խոյերն անհանգստանալու առիթներ կունենան:  Ձեր մտերիմները, ում աջակցության վրա դուք հույս էիք դրել, չեն կատարի իրենց խոստումները, ինչը Ձեզ չափազանց կտխրեցնի: 

ՑԼԵՐ 

Այսօր  ծառայողական սիրավեպի մեծ հավանականություն կա, սակայն արժե մտածել անվան մասին, քանի որ չարամիտ մարդկանց ասեկոսեները  լուրջ հարված կարող են հասցնել ձեզ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօրվա երեկոն ցանկալի է նվիրել ընտանիքի եւ սիրելիների գրկում հանգստին. ձեզ հարկավոր է վերականգնել ուժերը:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր Խեցգետինները հակառակ սեռի ներկայացուցիչների կողմից ուշադրության պակաս չեն զգա: Ավելին, ձեզ հեշտությամբ կսիրահարվեն առաջին իսկ հայացքից: 

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Օրը բարեհաջող կլինի ռոմանտիկ հանդիպումների համար, ճիշտ է, շատ գումար կծախսեք, բայց արդյունքը դրական կլինի: 

ԿՈՒՅՍԵՐ

Անձնական հարաբերությունների տեսակետից Կույսերի մոտ կգերակշռի դրական միտումների ազդեցությունը: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք հարազատների եւ ընկերների, ինչպես նաեւ ձեր երկրորդ կեսի հետ: 

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեզ համար հեշտ օր չի լինի, բայց կպահպանեք ձեր հանգստությունը եւ կհաղթահարեք օրվա բոլոր փորձությունները: Հնարավոր է՝ կատարվեն ձեր ամենաթանկ երազանքները:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր ձեր սիրելին ստիպված չի լինի ջանքեր գործադրել ձեզ իր խենթություններում ներառելու համար: Դուք նրա հետ կդիմեք ցանկացած անհավանական քայլի, քանի որ նրա հետ ցանկացած արկած հետաքրքիր է: Դրանից նաեւ ձեր տրամադրությունը կբարձրանա:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելին ձեզ շատ հեշտությամբ կհասկանա, մեկ հայացքն անգամ բավական կլինի միմյանց հասկանալու համար: Բոլորովին էլ պետք չէ աշխարհից թաքցնել ձեր բացարձակ ներդաշնակությունը:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր դուք ձեր սիրելիից շատ բան կպահանջեք, սակայն արդյունքում ոչինչ էլ չեք ստանա: Բանը նրանում է, որ ձեր ցանկությունները չեն համընկնի նրա հնարավորությունների հետ: Պետք չէ տխրել. շուտով յուրաքանչյուր դժվարություն կհարթվի:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր դուք ձեզ շատ միայնակ եւ տխուր կզգաք, անգամ սիրելիի կողքին: Նա չի հասկանա ձեր տրամադրության պատճառ եւ միգուցե ոչ ադեկվատ կերպով արձագանքի դրան: Մի նեղացեք նրանից, արդեն վաղն ամեն ինչ կհարթվի:

ՁԿՆԵՐ

Այսօր դուք առավել քան հոգատար կլինեք ձեր սիրելիի հանդեպ: Իհարկե, նա այդքան էլ անպաշտպան չի լինի, սակայն ձեր սիրտը ձեզ այլ բան է հուշում:

Նյութի աղբյուրnews.am

Կարդացեք նաեվ

Կենդանակերպի նշանների ամենակայուն 7 զույգերը

Gayane Abovyan

Ընտրեք ծառերից մեկը, այն շատ բան կպատմի ձեր մասին

Gayane Abovyan

Հորոսկոպի ամենաուժեղ նշանները, ահա թե ովքեր են նրանք

Gayane Abovyan

Հոգեբանական թեստ. այն, թե ինչպես եք բռնում գրիչը, զարմանալի ճշմարտություն է պատմում ձեր մասին

Gayane Abovyan

Աստղագուշակ․ հունվարի 28

Gayane Abovyan

Թեստ. ընտրեք վարդերից մեկը

Gayane Abovyan