Հասարակություն

Ինքնասպանություն Երևանում. 35–ամյա լիբանանահայ տղամարդը Կիևյան կամրջից իրեն ցած է նետել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացի է ցած նետվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Ժամանել են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի պետի օպերգծով տեղակալ Արկադի Սահակյանը, նույն բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Հովհաննես Ասատրյանը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ:

Ոստիկանները կամրջի տակ՝ բետոնե ցանկապատի և երկաթե դարպասի մոտ հայտնաբերել են 30-35 տարեկան տղամարդու դի:

Այս պահին տեղում դեպքի վայրի զննություն է կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Արմեն Բաղդասարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ռազմիկ Մինասյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Ռ. Մինասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 35-ամյա Գրիգոր. Հ.-ն է, ով լիբանանահայ է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ֆոտոռեպորտաժ


Կարդացեք նաեվ

Ազնիվ ու բարոյական չէ Եռաբլուրը քաղաքական դիվիդենտներ ու քաղաքական գործիք դարձնելը, քանի որ…Վահե Տեր-Մինասյանի կարևոր գրառումը

Gayane Abovyan

Ժողովուրդը միասնական է իր վարչապետի կողքին. Ծովինարցիներն՝ ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի

Gayane Abovyan

Ով է «Շենգավիթ» ԲԿ-ում մահացած ծննդկանը (ֆոտո)

Gayane Abovyan

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 291 դեպք, 11 մահ

Gayane Abovyan

Ահա, թե ինչու է անհրաժեշտ բամբակ դնել աղբամանի մեջ։ Այն Ձեզ իսկապես շատ կզարմացնի

Gayane Abovyan

Այս դասը նա երբեք չի մոռանա ՏՂԱՄԱՐԴԸ ԲԱՐՁՐԱՔԻԹ ԱՂՋԿԱՆ ԴԱՍ ՏՎԵՑ

Gayane Abovyan