Շոու-բիզնես

Գայա Արզումանյանի «Գաբաջյանս» դաջվածքն՝ Արայիկ Գաբաջյանի 35-ամյակի առթիվ

Ոճաբան Արայիկ Գաբաջյանը օրերս դարձել է 35 տարեկան: Թե ինչպես է նշել ծննդյան տարեդարձը, ովքեր են ներկա եղել խնջույքին եւ ինչ անակնկալներ են մատուցել, հոբելյարը պատմել է BRAVO.am-ին եւ լուսանկարներ տրամադրել:



Արայիկը սիրում է տարեդարձերը արտերկրում նշել, սակայն համավարակի պատճառով պլանները փոխվել են.«Իմ ամառանոցում եմ տոնել՝ մտերիմներիս, ընկերներիս եւ ընտանիքիս հետ: Մեծ խնջույքներ չեմ սիրում կազմակերպել, թեեւ կյանքումս մի երկու անգամ նման առիթ եղել է: Այս տարի ամառանոցային ծնունդ ստացվեց. ներկա էին այն մարդիկ, ովքեր ուզում էին ինձ շնորհավորել եւ այդ օրն իմ կողքին լինել»:

Արայիկ Գաբաջյանի 35-ամյակին


Հյուրերի թվում են եղել Գայա Արզումանյանը, Լուսինե Պողոսյանը, Նարեկ Քթոյանը, Անետ Աղաբեկյանը, Գրիշա Գրիգորյանը եւ ուրիշներ.«Տոնական տրամադրություն ստեղծվեց մեկ օր շուտ, երբ բոլորով հավաքվեցինք կարգի բերելու տարածքը, նախապատրաստվելու, բայց չդիմացանք գայթակղությանը եւ նետվեցինք լողավազանը, իսկ հետո մեզ միացան ընտանիքիս անդամները՝ քույրերս, ծնողներս, եւ ուղիղ կեսգիշերին բոլորով շնորհավորեցին ինձ»,-պատմել է ոճաբանը:

Արայիկ Գաբաջյանը եւ Գայա Արզումանյանը


Պարզվում է՝ Արայիկի համար նվեր ընտրելը բավական դժվար է.«Բոլորը նախապես «Գաբաջյան» գրությամբ շապիկներ էին պատվիրել: Թեեւ փորձել էին ամեն բան գաղտնի կազմակերպել, բայց հասկացել էի եւ կեսգիշերին մոտ նրանց խնդրեցի գնալ եւ հագնել իրենց պատրաստած շապիկները:)»:

Գայա Արզումանյանն էլ ոճաբանին յուրահատուկ նվեր է մատուցել.«Նա իր մատին «Գաբաջյանս» գրությամբ դաջվածք էր արել եւ մի ամբողջ օր ստիպված երկարաթեւ շապիկով է շրջել ու անընդհատ փորձել թաքցնել մատը: Զգում էի, որ մի բան թաքցնում է»:

Կարդացեք նաեվ

Հղի Գոհար Ավետիսյանը ցույց է տվել, թե ինչ նվեր է ստացել իր դեռ չծնված որդին

Gayane Abovyan

«Նրբություն»․ Սոֆի Դեւոյանը՝ ուսերը բաց եթերային զգեստով

Gayane Abovyan

Շատ երկար դադարից հետո Լիլիթ Հովհաննիսյանը նոր կերպարով է ներկայացել (լուսանկարներ)

Gayane Abovyan

Լաս Վեգասի Փառքի ճեմուղում բացվել է Արման Հովհաննիսյանի անվանական աստղը

Gayane Abovyan

Նոր կադրեր Արուս Տիգրանյանի հարսանիքից

Gayane Abovyan

«Շնորհակալ եղե’ք ամեն րոպե, ամեն վայրկյան, որոհետեւ վաղը անհայտ է…». Զառա Սահակյանի հմայիչ կերպարը

Gayane Abovyan