2018 թվականի հոկտեմբերին ամուսնացած Շուշաննա Թովմասյանի եւ ռեժիսոր Վահե Սայանի ընտանիքն ամիսներ անց կհամալրվի: Դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում հաստատաել է բալիկի սպասելու լուրը:
Շուշաննայի խոսքով՝ իրենք շատ երջանիկ են եւ անհամբեր սպասում են երեխայի լույս աշխարհ գալուն:
«Այո, մենք բալիկի ենք սպասում: Մեզ համար շատ սպասված լուր է, բայց այն զույգերից չենք, որ ամեն ինչ պատմելու ենք»,-նշել է դերասանուհին:

Շուշաննա Թովմասյանը եւ Վահե Սայանը
BRAVO.am-ի անդրադարձը զույգի՝ երկու տարի առաջ տեղի ունեցած պսակադրությանը կարող եք կարդալ այստեղ:
Դերասանուհուն մաղթում ենք թեթեւ հղիություն եւ առողջ բալիկ: