Շոու-բիզնես

«Վախին հաղթելու մի ձեւ կա` նայել վախի աչքերի մեջ»․ Սարգիս Գրիգորյան

Դերասան, հանդիսավար Սարգիս Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել, որում կերպարանք է ընդունել մոտոցիկլի մոտ։

Instagram-յան էջում հրապարակված կադրին կից դերասանը կատարել է հետեւյալ գրառումը․ «Վախին հաղթելու մի ձեւ կա` նայել վախի աչքերի մեջ»։

Նշենք, որ ավելի վաղ դերասանը գրել էր

«Երկար ժամանակ չէի ցանկակնում տեղադրել այս գրառումը:Մտածում էի, որ ինչպես ամեն բան, այնպես էլ այս ատելության մղձավանջը մի օր կնահանջի ու գրածս հրապարակելու կարիք չի լինի: Բայց ինչպես տեսնում եմ սխալվեցի…Այն ինչ կատարվում է սոց. ցանցերում՝ հատկապես FB ում անցնում է բարոյական բոլոր սահմանները:

Ուզում եմ պատմել թե ինչն էր պատճառը, որ ես դուրս եկա FB-ից:

Մի օր հեռախոսս մոռացել էի տանն ու երբ աշխատանքից վերադարձա աղջիկս հարցական նայեց ինձ ու տվեց հարցեր, որնոք հուզեցին մինչև հոգուս խորքը:

Հասկացա, որ մտել է իմ էջ ու ենթադրեցի թե ինչ է սպասվում ինձ… Հավատացեք գրեթե բոլոր հարցերից հետո իմ պատասխանը եղել է ցավալի լռությունը:

Ի՞նչ պատասխանես, ո՞նց պատասխանես… Հարցերը բազմաթիվ էին ու շոկային:

Պապ մենք հայ չե՞նք…Եթե հայ ենք ինչի են քեզ գրում որ դու դավաճան ես… Ղարաբաղցիները հայ չե՞ն…Եթե հայ են ինչի են ասում քեզ շուն Ղարաբաղցի… Մաման փիս խոսքեր չի ասում, ինչի՞ են մեծ տոտաները վատ բառեր գրում քեզ… Դու մամային չես սիրու՞մ…Եթե սիրում ես, ինչի՞ են ասում, որ դուք կեղծավորություն եք անում… Դու լիքը զիվոր ընկերներ ունես, իրանք կռվում են թուրքերի դեմ…Քեզ ինչի են թուրք ասում, ուրեմն ընկերներդ քո դեմ են կռվու՞մ… Դու ասում ես, որ մի բուռ հայ ենք մնացել ու իրար հետ մի ընտանիքի պես պիտի հաշտ ու համերաշխ ապրենք…Բա ինչի՞ են իրար նեղացնում…Ախր ընտանիքում պիտի բոլորը իրար սիրեն, հարգեն… Այս հերցերից հետո աղջկաս պինդ գրկեցի ու ասացի.

Բալես դու զգում ես չէ՞ իմ ջերմությունը, դու գիտես թե ես քեզ ինչքան եմ սիրում…Նույնն էլ մայր Հայաստանը, որպես ծնող իր բոլոր զավակներին սիրում է, ուղղակի պետքա դուրս գալ FB ից ու ապրել իրական կյանքով, ոնց որ ես և դու ու այդ ժամանակ համոզված եմ, որ նայելով իրար աչքերի մեջ մենք կբարիանաք ու կհասկանանք, որ բոլորիս ազգանվան վերջը ՅԱՆ է ու մենք քույր ու եղբայրներ ենք… Հաջողություն

FB…Ես սիրում ու գնահատում եմ կյանքը, ոչ թե պատրանքը…»։

Նյութի աղբյուրnews.am

Կարդացեք նաեվ

Իրենց 40 օրական որդու հետ Արփին ու Միհրանը հուզիչ լուսանկար են հրաարակել (Photo)

Gayane Abovyan

«Բելառուսի ժողովուրդ, մի՛ կրկնեք մեր՝ հայերիս սխալը. մենք էլ հավատալով հեղափոխություն կատարեցինք».Մհերի գրառումը

Gayane Abovyan

«Որ դու ժպտում ես, ուրեմն իմ կյանքում ամեն ինչ լավ է, ես ամենաերջանիկն եմ»․ Լուսինե Թովմասյանի հուզիչ շնորհավորանքը մայրիկին

Gayane Abovyan

Հղի Շուշաննա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ փորձելով թաքցնել փորիկը (photo)

Gayane Abovyan

«Ամուսինս նաև հայր է եղել ինձ համար». Լուիզա Ղամբարյան

Gayane Abovyan

Լիաթոք ծիծաղ..Ահա,թէ ինչով են զբաղված հայերը՝ տիկ տոկում..սա անպայման դիտել է պետք))))))))))

Gayane Abovyan