Հասարակություն

Արտակարգ դեպք Երևանում. հարձակման է ենթարկվել Հատուկ քննչական ծառայության աշխատակիցը. վնասել են նրան պատկանող ավտոմեքենան

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչակման բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հուլիսի 4-ին Երևանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և գույքը դիտավորությամբ վնասելու փաստով։
Ժամը 16;30-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Նելսոն Ստեփանյան նրբանցքում գործող «Ուրարտու» խանութի դիմաց Mazda մակնիշի ավտոմեքենայով հարձակվել են մի քաղաքացուոհւ վրա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խոմբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներով։

Պարզվել է, որ նշված վայրում վիճաբանության ժամանակ Mazda-ի վարորդն ու ուղևորը ձեռքերով և ոտքերով հարվածել են Երևանի բնակիչ Լուսինե Բ-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, ապա հարվածել ու վնասել են նրան պատկանող KIА մակնիշի ավտոմեքենան՝ պատճառելով խոշոր չափի վնաս։

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ այդ կինը և Mazda-ի մեկ այլ կին ուղևոր պայուսակով հարվածել են Լուսինե Բ-ի մոր մարմնի տարբեր մասերին։

Նոր Նորքի ոստիկանները տաք հետքերով բացահայտել են, որ Mazda-ն վարել է Երևանի բնակիչ՝ 58-ամյա Հարություն Շ-ն, իսկ ուղևորները եղել են նրա կինը՝ 56-ամյա Թամարա Հ-ն, նրանց աղջիկները՝ Երևանի բնակիչներ, 34-ամյա Անահիտ Շ-ն, 33-ամյա Մարինե Շ-ն, ովքեր քրեական հետախույզների կողմից անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել են ոստիկաբությաբ Նոր Նորքի բաժին, կատարվածի մասին բացատրություն տվել և բաց թողնվել։

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական և դատաապրանքագիտական։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Լուսինե Բ-ն աշխատում է Հատուկ քննչական ծառայությունում՝ անձնակազմի կառավարման բաժնի գխավոր մասնագետ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կարդացեք նաեվ

«Պապան մեր մոտ չի՝ պոստերում ա, բայց ամեն ինչ լավ ա լինելու»

Gayane Abovyan

Կապիտան Արսեն Գաբրիելյանը, որը կարողացել է շարքից հանել թշնամական 12 տանկ. ճանաչենք մեր հերոսներին

Gayane Abovyan

Հայաստանն առհասարակ կարող է փլուզվել, ու թքած կլինի արդեն էդ տարեթվերի ու զզվանքների քննարկման վրա

Gayane Abovyan

ՖՈՏՈ․ Ով է «Շենգավիթ» ԲԿ-ում մահացած ծննդկանը

Gayane Abovyan

Շատ կարևոր է, որ կարողանանք կառուցել նոր ռազմավարություն. Փաշինյանը ներկայացրել է ՊՆ նոր նախարին

Gayane Abovyan

Երկրաշարժ Վրաստան-Հայաստան սահմանային գոտում․ ԱԻՆ

Gayane Abovyan