Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Նա ուսի հատվածում բաց զգեստ է կրում եւ արձակել է մազերը։ «Բնության գրկում ես խաղաղվում եմ…»,- մեկնաբանություններում գրել է երիտասարդ մայրիկը։

Ավելի վաղ հրապարկված սեւ-սպիտակ կադրերում երիտասարդ մայրիկն արձակել էր մազերը։ Նա նախապատվություն էր տվել վառ շպարին։ Դերասանուհին սեւ-սպիտակ լուսանկարը հետեւյալ կերպ էր մեկնաբանել. «Գունավոր ժպիտ»։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական մեկնաբանություններ գրել։