Ժամանց

Կենդանակերպի 4 նշան, ովքեր չեն կարողանում սիրել մյուսների նման

Կարիճ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները դաժան են այնքան ժամանակ, քանի դեռ չեն կարողացել ամբողջությամբ հասկանալ ձեզ: Մարդու առաջ անկեղծանալու համար Կարիճները նախ պետք է ճանաչեն նրան: Նույնիսկ ամուսնության ընթացքում ժամանակ առ ժամանակ կարող են օտարվել: Կարիճներին կարող են հասկանալ միայն իրենք, ընդ որում, ոչ միշտ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են արտահայտել իրենց զգացմունքները, բայց նրանց անկանխատեսելիությունը փչացնում է հարաբերությունները: Կարիճին սիրելու համար համբերություն է հարկավոր:

Կարիճների անկումներն ու վերելքները կարող են անվերջ շարունակվել, նույնիսկ, եթե ընտանիք և երեխաներ ունեն: Ամենայն հավանականությամբ, կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն այդպես էլ չեն կարողանա նորմալ սիրել ձեզ: Բացի այդ՝ նրանք դանդաղ են սիրահարվում:

Երկվորյակներ: Կարող են ռոմանտիկ լինել, խոսել զգացմունքների մասին, սակայն քայլեր անել, որոնց հիմքում եսասիրությունն է: Հաճախ են ստում, դավաճանում: Երբ Երկվորյակները գտնում են այն մարդուն, ում հետ ցանկանում են կապել ամբողջ կյանքը, անում են հնարավոր ամեն բան, որ հարաբերությունները բուռն լինեն, բայց այդ պոռթկումն արագ է հանգչում:

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները դինամիկ են, հազվադեպ են ցանկանում երեխաներ ունենալ, ամուսնանալ, միօրինակ օրեր ունենալ: Եթե կարողանաք երկար ժամանակ վառ զգացմունքներով ապահովել Երկվորյակներին, նրանք չեն հոգնի ձեզնից: Ցավոք, այսպիսի հարաբերություններում ստիպված եք լինելու ջանքեր գործադրել երկուսի փոխարեն. Երկվորյակները սիրում են ստանալ, ոչ թե տալ: Ստիպված կլինեք սովորել, որ բոլոր ջանքերի գործադրումն ընդունվելու է՝ որպես պարտականության կատարում: Երկվորյակները վախենում են պատասխանատվությունից, այդ պատճառով միշտ արդարացումներ են որոնում:

Այծեղջյուր: Աշխատասեր են, երբեմն ժամանակը չի բավականացնում սիրո համար: Նույնիսկ, երբ Այծեղջյուրները կարողանում են գտնել երկրորդ կեսին, նրանցից հարկավոր չէ զգացմունքների արտահայտման սպասել: Կարող են մանրախնդիր լինել, պարզապես մոռանալ այն մասին, որ իրենց սիրում են: Այծեղջյուրները խորասուզվում են անձնական գործերի մեջ՝ մոռանալով մտերիմների մասին: Բացի այդ՝ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են ձանձրալի լինել, ինչը նշանակում է, որ ստիպված եք լինելու ինքներդ կրակ հաղորդել հարաբերություններին:

Այծեղջյուրները կամակոր են, ավելի լավ է չվիճել նրանց հետ, քանի որ վեճում հաղթելը պարզապես իրատեսական չէ:

Ջրհոս: Պաշտում են ազատությունը: Նրանց թեթև սեր է հարկավոր՝ առանց պատասխանատվության: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները միշտ կօգնեն երկրորդ կեսին, կաջակցեն նրան, բայց չեն հանդուրժի վատ վերաբերմունքն իրենց հանդեպ: Ջրհոսները կարողանում են սիրել, բայց միայն հարաբերությունների սկզբնական շրջանում: Երբ հարաբերությունների «քաղցր» շրջանն ավարտվում է, Ջրհոսները ձանձրալի մարդու են վերածվում:

Ջրհոսները գնահատում են մարդկանց, բայց արագ են սառում:

Կարդացեք նաեվ

Ընտրեք ծաղիկներից մեկը և իմացեք թե ինչ է այն պատմում Ձեր մասին

Gayane Abovyan

Տրամաբանական խնդիր. գտեք աշխատասենյակի տիրոջը

Gayane Abovyan

Բնավորության բացահայտումն ըստ ձեռագրի

Gayane Abovyan

Հորոսկոպի այս նշանները շուտով մեծ բարելավում կունենան իրենց կյանքում

Gayane Abovyan

Ընտրեք պայուսակներից մեկը, և այն կնկարագրի ձեզ

Gayane Abovyan

ԹԵՍՏ. Ընտրեք ձեզ դուր եկած Ձմեռ պապին և իմացեք, թե ինչ է սպասվում ձեզ այս տարի

Gayane Abovyan