Հասարակություն

Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են ВАЗ 2106-ն ու Mercedes-ը. Mercedes-ը, մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել է ձորում, կա 2 զոհ,1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 05:00-ի սահմաններում Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում՝ Գրիբոյեդով գյուղի վարչական տարածքում, բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ՝ 57-ամյա Արթուր Հարությունյանի վարած Mercedes մակնիշի եւ 40-ամյա Ռազմիկ Գալստյանի վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետեւանքով Mercedes-ը դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ գլխիվայր հայտնվել ձորակում:

Վթարի հետեւանքով Mercedes-ի վարորդ Ռ. Գալստյանը, ուղեւոր՝ Արմավիրի մարզի բնակիչ, 55-ամյա Արմենուհի Գեւորգյանը, մահացել են, իսկ մյուս ուղեւոր՝ Արմավիրի մարզի բնակիչ, 54-ամյա Սոֆիկ Գալստյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Օպերատիվ են գործել նաեւ Վաղարշապատի հիվանդանոցի բժիշկները:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննիչ Գ. Գաբրիելյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Օպերատիվորեն ժամանել են նաեւ ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի եւ բաժնի պետի օպերգծով տեղակալ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր են ժամանել նաեւ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանն ու հրամանատարի տեղակալ Ադիբեկյանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ֆոտոռեպորտաժ

Կարդացեք նաեվ

Ավտովթար Երևանում. 29-ամյա վարորդը Mercedes-ով ժողովրդին հայտնի «Քանդած մոստի» մոտ բախվել է էլեկտրասյանը. վիրավորին ավտոմեքենայից դուրս է բերել ՃՈ տեսուչը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Gayane Abovyan

Նորից Մեդվեդեվն ու Պուտինը Խառնվեցին․ Ալիևը չի իմանում ինչ անի արդեն

Gayane Abovyan

Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին կրկին հրթիռակոծվել է. կան վիրավորներ

Gayane Abovyan

#stopaliyev․ Ադրբեջանում խաղաղ հեղափոխության ժամանակը եկել է․ Թանկյան

Gayane Abovyan

Տղամարդը տեսնելով աղքատ աղջկա բացականչեց. «Աստված իմ, ինչպե՞ս կարող էիր թույլ տալ նման բան»:

Gayane Abovyan

Արտակարգ դեպք Երևանում. հարձակման է ենթարկվել Հատուկ քննչական ծառայության աշխատակիցը. վնասել են նրան պատկանող ավտոմեքենան

Gayane Abovyan