Ժամանց

Կենդանակերպի 4 ամենահպարտ նշանները

Առյուծ՝ կենդանակերպի ամենահպարտ նշանը: Եսասեր են, սիրում են ամեն բան վերահսկողության տակ պահել: Երբ իրավիճակը ցավ է պատճառում Առյուծներին, նրանք իրենց շուրջ հպարտության պատեր են կառուցում՝ մարդկանց ապացուցելով, որ ամեն ինչ կարգին է:

Հպարտությունը հատկություններից մեկն է, որը կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին հնարավորություն է տալիս ֆինանսական հաջողության հասնել: Նրանք խորհուրդներ չեն լսում, արհամարհում են շրջապատի կարծիքը, ինչն օգնում է գործին: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ուժեղ են, իշխող:

Կարիճ: Կարիճները, անխոս, կենդանակերպի ամենաուժեղ նշաներից են: Նրանք ինքնավստահ են, ինչը հնարավորություն է տալիս պայքարել խաբեության և նվաստացումների դեմ: Եթե խաբեք Կարիճներին կամ նրանց հիմար վիճակի մեջ  դնեք, մեծ է հավանականությունը, որ նրանք կվերածվեն դաժան մարդու: Բացասաբար են վերաբերվում քննադատությանը, այն բավական երկար են հիշում:

Խոյ: Խոյերը նախաձեռնող են, ուժեղ, համարձակ, ինքնավստահ: Երբ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին իրենց խաբված կամ ստորացված են զգում, միանգամից անմատչելի են դառնում: Խոյերը վստահ են, որ միշտ ճիշտ են, և պնդում են իրենց կարծիքը՝ հրաժարվելով ընդունել անհերքելի փաստերը:

Խեցգետին: Խեցգետինները ևս թույլ չեն տա վիրավորել իրենց կամ դիտարկումներ անել ընտանիքի վերաբերյալ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ծայրահեղ զգուշավոր են, խնդիրներ չեն փնտրում, բայց հաշվի առեք, որ նրանք մինչև վերջին շունչը  պաշտպանելու են նրանց, ում սիրում են, նույնիսկ, երբ նրանք արժանի են դատապարտման:

Երբ Խեցգետինները ցավ են ապրում, ժպտում են՝ ձևացնելով, թե ամեն ինչ կարգին է:

Նյութի աղբյուր168.am

Կարդացեք նաեվ

Թեստ. որը ցույց կտա ձեր կյանքի ճանապարհը

Gayane Abovyan

Թեստ. ընտրեք նկարներից մեկը

Gayane Abovyan

ԹԵՍՏ. Ընտրեք ծաղիկը եւ իմացեք ձեր սիրո լեզուն

Gayane Abovyan

Աստղագուշակ․ հուլիսի 11

Gayane Abovyan

Հորոսկոպի այս նշանի կյանքում սպիտակ շերտ կսկսի

Gayane Abovyan

Աստղագուշակ հունիսի 17-ի

Gayane Abovyan