Շոու-բիզնես

«Այս ծնունդս՝ անկախ կորոնավիրուսից, երբեք չեմ մոռանա». Սոֆի Դեւոյանը` իր 71-րդ տարեդարձի, կորոնավիրուսը հաղթահարելու ու առանց պլաստիկ միջամտության` հմայքը պահպանելու մասին

Հայտնի պարուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սոֆի Դեւոյանն այսօր՝ հուլիսի 8-ին, նշում է ծննդյան 71-րդ տարեդարձը: Վաստակավոր պարուհին շաբաթներ առաջ բուժվում էր կորոնավիրուսից, ու թեեւ արդեն 20 օր է անցել իր դրական թեստի պատասխանից ու այժմ իրեն լավ է զգում, որոշել է, ամեն դեպքում, պահպանել անվտանգության կանոններն ու օրը նշել առանց հյուրերի՝ միայն ընտանիքի անդամների հետ: Այնուամենայնիվ, Սոֆի Դեւոյանի «Պարի եւ հոգու» թատրոնի աշխատակազմն ու աշակերտները չեն թողել հայտնի պարուհուն առանց անակնկալների:

«Առավոտյան ամենահարազատ ու մոտիկ մարդիկ շնորհավորեցին ինձ՝ իմ տան անդամները, բայց նրանցից ոչ մեկին չեմ թողել ինձ համբուրել, ամեն դեպքում պահպանում ենք զգուշությունը:  Այսօր հեռախոսս այրվում էր անդադար զանգերից ու Ֆեյսբուքյան շնորհավորանքներից: Ւսկ մեր դասախոսական կազմն ու ուսանողներս ինձ մեծ անակնկալ են մատուցել. սկզբում տեսանյութ էին ուղարկել՝ իրենց բարեմաղթանքներով, իսկ երբ վերջացրի այն դիտել, լսեցի ավտոմեքենաների ձայներ: Չէի հասկանում՝ ինչ էր կատարվում, մտածեցի՝ «Էս կորոնավիրուսի ժամանակ, ո՞վ է հարսանիք անում», այնինչ նրանք էին…Մեքենաներով մոտեցել էին մեր տանը, որ հեռվից շնորհավորեին ինձ»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում պատմեց Սոֆի Դեւոյանը՝ խոստովանելով. «Երբ տեսնում ես` ինչպես են քեզ սիրում, շատ հուզիչ է… Ինձ այսօր հուզել են, ու ես հասկացա, որ այս ծնունդս՝ անկախ կորոնավիրուսից, երբեք չեմ մոռանա»:

Պարուհին 14 օրից ավել ինքնամեկուսացել է ընտանիքից, վերջին երկու օրերի ընթացքում է դուրս եկել սենյակից.

«Արդեն ապաքինվել եմ, ինձ մոտ ամեն ինչ նորմալ է, այսօր լավ եմ: Ամբողջ ընտանիքս հիմա կողքիս է. շատ հետաքրքիր ենք մեր առօրյան անցկացնում: 14 օր լրիվ մենակ էի սենյակում, միայն ամուսինս էր կողքիս, դժվար էր, բայց հիմա արդեն բոլորս միասին ենք»,-պատմում է նա ու հավելում` արվեստագետի համար, հատկապես, դժվար է պասիվ առօրյա վարելը.

«Հիմա չենք աշխատում, ու դա մեկ ամսվա արձակուրդ չէ, անորոշ ժամանակով ես դադար վերցրել: Ես դա շատ ծանր եմ տանում, բայց հուսով եմ՝ ամեն ինչ շատ լավ կլինի, պետք է հույսով լինել ու հավատալ, որ հետո ամեն ինչ ավելի լավ է լինելու»:

71-ամյա պարուհին շարունակում է իր դիրքերը պահպանել հայկական շոու-բիզնեսի ամենահայիչ ու գեղեցիկ կանանց ցուցակում: Պատասխանելով հարցին, թե որն է իր երիտասարդության ու գրավչության գաղտնիքը, Սոֆի Դեւոյանը նշեց.

«Չգիտեմ… դրա համար հատուկ ոչինչ չեմ արել՝ ոչ պլաստիկ վիրահատություններ, ոչ այլ միջամտություններ: Փոքր քաղաք է, եթե նման բան անեի, բոլորը հաստատ կիմանային: Միգուցե, դա իմ բնությունից է գալիս»:

Պարուհին նաեւ հավելեց, որ ակտիվ կենսակերպ է վարում.

«Երբ իմացանք կորոնավիրորսային համաճարակի մասին, ամբողջ ընտանիքով առավոտյան վաղ արթնանում էինք ու մեր շների հետ ամեն օր 4-5 կիլոմետր զբոսնում: Նաեւ յոգայով եմ զբաղվում, առավոտյան միշտ մարզվում եմ, դե, բնական է` միշտ զբաղվում եմ պարով, անընդհատ շարժման մեջ եմ: Իհարկե, այս ամենը նպաստեց, որ ավելի թեթեւ տանեմ կորոնավիրուսը: Երեւի՝ միայն 3-4 օր եմ պառկել անկողնում: Հիմա շատ կարոտել եմ ամեն ինչ, որովհետեւ երկար ժամանակ տնից դուրս չեմ եկել, բայց մի քանի օրից արդեն ուզում եմ դուրս գալ ու նորից սկսել քայլել: Կարծում եմ՝ առայժմ ոչ մեկին չեմ հանդիպի: Քանի այս իրավիճակը չհարթվի, պետք չէ ռիսկի դիմել»:

Պարուհին անդրադարձավ նաեւ կորոնավիրուսով պայմանավորված` «Պարի եւ հոգու» թատրոնի խնդիրներին.

«Խայտառակ վնաս է կրել պարի ոլորտը: Ունեմ դպրոցներ, մոտ` 80 ուսուցիչ, որոնք արդեն 4-5 ամիս աշխատավարձ չեն ստանում: Դա սարսափելի ծանր բան է: Տնօրենները, դասատուները, հավաքարարները… մեծ կոլեկտիվ ենք… Նրանց հիմա իմ գրպանից եմ վճարում, քանի ամիս է` չենք աշխատում, դա արդեն ծանր է, բայց պետք է մի կերպ պահենք մեզ ու հույսով ապրենք»:

Սոֆի Դեւոյանը խոսեց նաեւ իր ամենօրյա երազանքից.

«Մի երազանք եմ միշտ պահում ու դրա մասին ամեն օր եմ խնդրում՝ որ իմ ընտանիքն առողջ լինի: Ամեն ինչ կարող ես ունենալ ու ստեղծել, բայց առանց առողջության, հասկանում ես, որ մնացածն անիմաստ է»,-եզրափակեց պարուհին:

Նյութի աղբյուրnews.am

Կարդացեք նաեվ

Իվետա Մուկուչյանը սեքսուալ տեսանյութ է հրապարակել, որում ամբողջովին մերկ կրծքերը զարդարում են միայն քարերը (լուսանկարներ)

Gayane Abovyan

Մահացել է Արամ MP3-ի հայրը

Gayane Abovyan

Սոֆյա Պողոսյանն այնքան ռոմանտիկ հայացքով է նայում ամուսնուն, որ կարծես մուլտֆիլմի հերսներ լինեն

Gayane Abovyan

Մարիամ Մելիքյանը համոզում է դստերը, որ նա հայերեն խոսի․ վերջինս անդրդվելի է ու միայն թուրքերեն է պատասխանում

Gayane Abovyan

«Ինչի՞ց է, երբ «աշխարհը» վատ է զգում, կինը միշտ ուժեղ ու կայուն՝ ուսն է դեմ տալիս, պահում անդորրը, փրկում իր միջավայրը, հասնում իր տղամարդուն, երեխաներին»․ Նազենի Հովհաննիսյան

Gayane Abovyan

Ոճային մայրիկ. Օլյա Հակոբյանի լուսանկարը

Gayane Abovyan