Ժամանց

Ծննդյան ամսաթիվը ազդում է մարդու կյաքի տևողության ու առողջության վրա

Գիտնականները պարզել են, որ մարդու ծննդյան ամսաթիվն ազդում է նրա կյանքի տևողության ու առողջական վիճակի վրա:Ամերիկացի գիտնականները որոշել են պարզել, թե ինչ կերպ է մարդու ծննդյան ամսաթիվն ազդում նրա ճակատագրի վրա:

Պարզվել է, որ աշնանը ծնված մարդիկ ավելի երկար են ապրում, քան գարնանը ծնվածները, գրում է gogetnews.info կայքը: Գիտնականների հավաստմամբ՝ գարնան ամիսներին ծնվածները մոտ 40%-ով քիչ են ապրում մինչ խոր ծերություն, քան աշնանը ծնվածները:

Ձմռանը ծնվածներն ավելի հակված են շիզեֆրենիայի, սակայն ավելի քիչ են տառապում ալերգիաներով ու կարճատեսությամբ, ինչը չի կարելի ասել ամռանը ծնվածների մասին:Նաև հաստատվել է, որ ուսման մեջ ավելի հաճախ հաջողության են հասնում սեպտեմբերին ու հոկտեմբերին ծնվածները՝ ի տարբերություն մայիսին ու ապրիլին ծնվածների:

Փորձագետների կարծիքով՝ուսումնական տարվա վերջին ծնված երեխաներն ավելի վատ են հաղթահարում ուսման դժվարությունները, քան սեպտեմբերին ծնված նրանց տարեկիցները:Գիտնականները նշում են, որ այս ուսումնասիրություններն անց են կացվել միայն մարդու կյանքի ու առողջության վրա ազդող գործոններն ուսումնասիրելու, այլ ոչ թե մահվան օրը և ճակատագիրը կանխագուշակելու համար:

Կարդացեք նաեվ

Կենդանակերպի 4 նշան, որոնց հեքիաթային հուլիս է սպասվում

Gevor Kazaryan

Աստղագուշակ․ սեպտեմբերի 22

Gayane Abovyan

Ահա, թե ովքեր են հորոսկոպի ամենաանկեղծ և ազնիվ նշանի ներկայացուցիչները

Gayane Abovyan

Ինչպես են իրենց դրսևորում կենդանակերպի նշանների «անպատկառները»

Gayane Abovyan

Ձեր անհատականությունը բնութագրող թեստ. գուշակեք, թե այս կանանցից որն է ամուսնացած

Gayane Abovyan

Կենդանակերպի այս նշшնները հաջող աստղի տակ են ծնվել. նրանց կյանքը ուղեկցվում է պահապան հրեշտակների օգնությամբ

Gayane Abovyan