Առողջություն

Ժողովրդական այս մեթոդներն Ձեզ կօգնեն պայքարել ձեռքերի և ոտքերի թմրածության դեմ

Վերջույթների թմրածությունը բավականին կարևոր ախտանշան է, որը չի կարելի անտեսել:

Այն կարող է առաջանալ այնպիսի հիվանդություննեի հետևանքով, ինչպիսիք են արթրիտը, արթրոզը, օստեոխոնդրոզն ու մի շարք այլ հիվանդություններ:

Եթե երկար ժամանակ դուք շարունակում եք ոտքերում ու ձեռքերում զգալ թմրածություն, ապա աշխատեք անմիջապես դիմել բժշկի:

Նշված գործոնը կարող է ուղեկցվել ուժեղ ցավային զգացողությամբ: Ժողովրդական բժշկության մեջ գոյություն ունեն բազմաթիվ լավ մեթոդներ, որոնք օգնում են պարզ ու հասանելի միջոցներով նվազեցնել ցավային զգացողությունները:

Մի անտեսեք այդ խնդիրը, քանի որ հետևանքները կարող են շատ ծանր լինել:

Երբ դիմել բժշկի

Հաճախակի նման խնդրի հետ բախվելու ժամանակ մարդիկ կասկածում են, թե արդյոք կարիք կա դիմել բժշկի, քանի որ նրանք կարծում են, որ հարկավոր է մի փոքր սպասել ու թմրածության ախտանշանները կարող են ինքնին անցնել:

Թմրածության որ դեպքերում է հարկավոր անպայման խորհրդակցել բժշկի հետ

Վերջույթների թմրածություն առաջանում է հաճախակի` առանց որևէ լուրջ պատճառի:
Նվազում է տարբեր ջերմաստիճանների նկատմաբ զգայոնւոթյունը և մարդ չի կարողանում տաք ջուրը տարբերել սառը ջրից:
Թմրածությունն ուղեկցվում է թուլությամբ, ցավով կամ շարժունակության կորուստով:
Թմրածության հետ զուգահեռ առաջանում է տեսողության ու հոգեկան խանգարում:

1. Իշառվույտ (Донник) դեղորայքային

Մի շարք ֆոտոթերապևտներ կարծում են, որ վերջույթների թմրածության դեմ պայքարող լավագույն միջոցը հանդիսանում է դեղորայքային իշառվույտը: Խառնեք 1 թ/գ չոր խոտը 1 բաժակ եռացրած ջրի մեջ ու եփեք 10 րոպե: Խմեք այդ թուրմը 2 օր շարունակ՝ օրական 1-ական բաժակ:

2. Կոնտրաստային վանաններ

Դրեք ոտքերը կամ ձեռքերը որոշ ժամանակ նախ սառը, ապա տաք ջրի մեջ: Կատարեք այդ պրոցեդուրան քնելուց առաջ 15 րոպե, այնուհետև ախտահարված հատվածներին քսեք տաքացնող քսուք ու պառկեք քնելու: Բուժման կուրսը 10 օր է:

3. Քափուրի(կամփորա) յուղ

Քափուրի յուղի մեջ ավելացրեք մի քանի կաթիլ Էվկալիպտի յուղ: Քնելուց առաջ այդ միջոցով տրորեք թմրած վերջույթները: Բուժման կուրսը 3 օր:

4. Մարմնամարզություն

Ձեռքերի մատների ու դաստակների թմրածության դեպքում հիանալի օգնում է մարմնամարզությունը: Բարձրացրեք ձեռքերը վեր և սկսեք ծալել ու բացել մատները: Կատարեք այդ վարժությունը 80 անգամ, այնուհետև իջեցրեք ձեռքերն ու կրկնեք վարժությունը: Այդ կերպ դուք կկարողանաք բարելավել արյան շրջանառությունը ձեռքերում ու կազատվեք ցավերից:

5. Տիբեթյան վանականների մեթոդ

Այս մեթոդը հիանալի օգնում է ձեռքերի մատների ու դաստակների թմրածության դեպքում: Վերցրեք ոչ մեծ տարա ու նրա մեջ լցրեք մի փոքր տաք ջուր: Իրար հաջորդեցնելով մատներով շատ դանդաղ սեղմեք այդ տարայի հատակին: Նման պրոցեդուրան շատ լավ ազատում է ցավային զգացողությունից:

Օգտվեք այդ խորհուրդներից ու առոջղ եղեք

Կարդացեք նաեվ

Այս թուրմը Հնդկաստանում մարդիկ կիրառում էին օրգանիզմը տոքսիններից մաքրելու համար, և այդպիսով բուժվում մի շարք հիվանդություններից … Խմեք այնքան, որքան ցանկանում եք

Gayane Abovyan

Սրա ընդամենը 1 կաթիլը կսպիտակեցնի ատшմները, կհեռացնի ատամնաքարերը, կհանի բերանի տհաճ հոտը (VIDEO)

Gayane Abovyan

Գիտնականները հայտնաբերել են լյարդի մաքրման լավագույն տարբերակը

Gayane Abovyan

7 ՄԹԵՐՔՆԵՐ ՈՐՈՆՑՈՎ ՉԻ ԿԱՐԵԼԻ և ԿԱՐԵԼԻ Է ՍՆՎԵԼ ԱՌԱՎՈՏՅԱՆ

Gayane Abovyan

Վիտամին B12-ն օդի պես անհրաժեշտ է 40-ն անց կանանց. ահա վիտամինի պակասի 14 նախանշանները

Gayane Abovyan

Ահա այս դիմակով ես փրկեցի մազերս անհաջող ներկելուց հետո. համբուրում եմ վարպետի ձեռքերը, ով ինձ տվեց բաղադրատոմսը…

Gayane Abovyan